Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է

25.09.2023, 10:59
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց, այս մասին հաղորդում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում։

Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 23-ին: Նրան, ուժի կիրառմամբ, բերման են ենթարկել սեպտեմբերի 22-ին, ինչից հետո Քոչարյանը հոսպիտալացվել է:-0-