554.01
6.88
476.94
+5
Եղանակը Երևանում
Հայ

Լատվիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

13:07
06 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։  Այս մասին հայտնում է Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Facebook–յան իր էջում։ 

Կողմ արտահայտվեցին Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ 

«Այն ինչ տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, որտեղ էական է եղել դիվանագիտության զինանոցի գրեթե ողջ պաշարի կիրառումը՝ քաղաքական ինտենսիվ շփումները, խորհդարանական դիվանագիտությունը, մշակութային դիվանագիտությունը /թերևս ամենատեսանելին է եղել, նաև խիստ կարևոր/, համայնքային և Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը /որը եղել է ամենաերկարատևը և հետևողականը/։ Այս ամենի ամբողջությունը, գումարած վերջին տարիներին մեր աշխատանքներում որոշ շեշտադրումների փոփոխությունները հանգեցրեցին այս արդյունքին», – նշել է Մկրտչյանը։

Նա հայտնել է, որ դեռևս 2020 թ․ ապրիլի 24-ին Լատվիայի խորհրդարանի երկու ուժեր, որոնք նաև իշխող կոալիցիայի անդամներ են՝ «Նոր պահպանողականների» և «Զարգացմանը՝ Այո՛» կուսակցություններն արդեն արել էին Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող հայտարարություններ։ Այս ուժերի, ինչպես նաև «Համաձայնություն» կուսակցության ներկայացուցիչների մեծ մասի նախաձեռնությամբ էլ 2021 թ․փետրվարից սկսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի արդյունքում բանաձև-հայտարարություն ներկայացվեց ապրիլի 23-ին։ Ապրիլի 29-ին նախնական բանաձևի տարբերակը առարկություններով հետաձգվեց մեկ շաբաթով։ Բանաձևի փոփոխված տարբերակ առաջարկեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի շուրջ նույնպես ծավալվեց ինտենսիվ քննարկում և որը նույնպես վերջին երկու ամիսների ընթացքում զուգահեռ աշխատանքներ է ծավալել այս ուղղությամբ։ 

«Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում արտահայտել փոխխոսնակ Դագմարա Բեյտներե Լե Գալլային, «Նոր պահպանողականներ» խորհրդարանական խմբի ղեկավար Յուրիս Յուրաշսին, Սաեյմայի քարտուղար, հայ ժողովրդի հին բարեկամ Անդրեյս Կլեմենտևսին, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար, «Զարգացմանը՝ Այո՛» խորհրդարանական խմբի ղեկավար, Սաեյմայի փոխքարտուղար Մարիա Գոլուբևային։ Շնորհակալություն Արտաքին հարաբերությունների ներկա ղեկավար Ռիհարդ Կոլսին, ինչպես նաև հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ փոխնախագահ Օյարս Կալնինչին տարիների ընթացքում այս կարևորագույն հարցին աստիճանաբար, բայց հիմնավորապես մոտենալու և մեր մյուս բարեկամների հետ հարցին վերջնական կարգավորում տալու համար։ Խոնարհվում եմ Լատվիայի խորհդարանի բոլոր քաղաքական ուժերի և պատգամավորների առջև, ովքեր քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցին Լատվիայում հանգուցալուծում տալու օգտին», – նշել է Լատվիայում ՀՀ դեսպանը։ 

Նա նաև ներկայացրել է Լատվիայի Սաեյմայի հայտարարությունը Օսմանյան կայսրության ժամանաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

«Լատվիայի Հանրապետության Սաեյմայի կողմից 

Լատվիայի Հանրապետության Սաեյման 

նշելով, որ կարևոր է ոգեկոչել Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այն զանգվածային սպանդը և պարտադրված տեղահանությունները, որոնք սկսվեցին 1915 թ․ ապրիլի 24-ին նախկին Կոնստանդնուպոլիսի հայ համայնքի մտավորականների ու ականավոր անհատների ձերբակալություններով, 

հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան և Եվրոպական խորհրդարանի 1987 թ․ հունիսի 18-ի բանաձևը, որը նշում է, որ այս դեպքերը համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի հանդիսանում են ցեղասպանություն, 

ընդգծելով, որ Լատվիան դատապարտում է մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները և որ Լատվիան գիտակցում է այդ հանցագործությունները ճանաչելու և հիշելու իր պարտականությունը՝ դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով, 

ճանաչելով, որ Օսմանյան իշխանությունների գործողությունների հետևանքով հայ ժողովուրդի մի ստվար քանակություն արտաքսվել է կայսրության այլ հատվածներ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել՝ սովահարության, դաժանությունների և սպանդի գործադրմամբ, 

դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ,

հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկվածներին, 

հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց և ազատ քննարկումները անքակտելիորեն կապված են առողջ և հասուն ժողովրդավարության զարգացման հետ, 

կոչ է անում միջազգային հանրությանը գնահատական տալ այս պատմական իրադարձություններին և նայել դեպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել՝ առանց բռնության և անհանդուրժողականության, ապագա, որտեղ մարդու իրավունքները հարգվում են և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»։–0–

Partners News
Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:00
26 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա, ինչի՞ց են մահացել քույրերը և ո՞վ կփոխարինի Թաթոյանին.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա, ինչի՞ց են մահացել քույրերը և ո՞վ կփոխարինի Թաթոյանին.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
19:45
26 Հոկտեմբերի 2021
Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններով
Ամերիաբանկ ՓԲԸ-ն (Ամերիաբանկ) և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար:
19:16
26 Հոկտեմբերի 2021
ՀՀ–ում օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք կարող են պատվաստվել միայն երկու պատվաստանյութով
ՀՀ–ում օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք կարող են պատվաստվել միայն երկու պատվաստանյութով
15:55
26 Հոկտեմբերի 2021
Հարկադիր կատարողները դրդել են քաղաքացիներին սնանկ ճանաչվել ու կաշառք են պահանջել.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարկադիր կատարողները դրդել են քաղաքացիներին սնանկ ճանաչվել ու կաշառք են պահանջել.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
15:44
26 Հոկտեմբերի 2021
Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն կբացվի
Այդ կապակցությամբ Հայաստան կժամանի Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը
15:23
26 Հոկտեմբերի 2021
Փոխոստիկանապետը պարզաբանել է հին նմուշի անձնագրերը երկու տարի ժամկետով տրամադրելու նպատակը
Փոխոստիկանապետը պարզաբանել է հին նմուշի անձնագրերը երկու տարի ժամկետով տրամադրելու նպատակը
14:38
26 Հոկտեմբերի 2021
211 նոր ավտոբուսներն արդեն Երևանում են. Մարությանը մանրամասներ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
211 նոր ավտոբուսներն արդեն Երևանում են. Մարությանը մանրամասներ է ներկայացրել.ՎԻԴԵՈ
14:07
26 Հոկտեմբերի 2021
ԱԺ–ում թեժ է. «Արցախը ուրացողը դավաճան է», անվտանգության աշխատակիցները հեռացրին Գեղամ Մանուկյանին (ՎԻԴԵՈ)
ԱԺ–ում թեժ է. «Արցախը ուրացողը դավաճան է», անվտանգության աշխատակիցները հեռացրին Գեղամ Մանուկյանին.ՎԻԴԵՈ
13:00
26 Հոկտեմբերի 2021
Քերոբյան. Ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, ու դա հակաքրիստոնեական է
Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ Ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, ու դա հակաքրիստոնեական է
11:09
26 Հոկտեմբերի 2021
COVID-19–ի սարսափելի հակառեկորդը շարունակվում է.նախօրեին մահացել է 57 մարդ, գրանցվել է 1517 նոր դեպք
COVID-19–ի սարսափելի հակառեկորդը շարունակվում է.նախօրեին մահացել է 57 մարդ, գրանցվել է 1517 նոր դեպք
10:51
26 Հոկտեմբերի 2021
Գորիսն այս պահին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Գորիսն այս պահին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
23:01
25 Հոկտեմբերի 2021
Պապիկյանը հայտնել է, թե երբ շահագործման կհանձնվի ռազմավարական նշանակություն ունեցող Տաթև–Աղվանի ճանապարհահատվածը (ՖՈՏՈ)
Փոխվարչապետը հայտնել է, թե երբ շահագործման կհանձնվի ռազմավարական նշանակություն ունեցող Տաթև–Աղվանի ճանապարհահատվածը.ՖՈՏՈ