Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում
27.04.2022,
12:35
Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է. բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության հրապարակում անցկացվում է իրազեկման արշավ գործող իշխանությունների դեմ բողոքի ակցիայի շրջանակում։
Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին։
Ցուցարարների և ոստիկանների միջև գրանցվեցին բախումներ։ Ոստիկաններից մեկը ակցիայի մասնակիցներին ասաց, որ նրանք փակել են ակցիայի մասնակիցների ճանապարհը, քանի որ նրանց մոտ նկատվել է անհայտ հեղուկ, որն օգտագործվել է ոստիկանների դեմ։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ նրանք զգուշացրել են, որ դա ջուր է։
Նախօրեին Հայաստանում շարունակվեցին ընդդիմության ակցիաները կառավարության դեմ։ Երևանում փակվեցին փողոցներ, հանրահավաքներ կազմակերպվեցին կառավարության շենքի մոտ, որտեղից երկու ցուցարար բերման ենթարկվեց։
Տիգրանաշենից և Իջևանից մեկնարկել են երթեր դեպի Երևան։ Ուսանողները ևս կազմակերպում են իրազեկման ակցիաներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 17–ից ընդդիմությունը բողոքի ակցիաներ է կազմակերպել գործող իշխանությունների վարած քաղաքականության դեմ` հայտարարելով, որ այն սպառնում է Հայաստանի և Արցախի պետականությանն ու անվտանգությանը։ Ապրիլի 25–ից ընդդիմությունը սկսել է ապակենտրոնացված փողոցային պայքար։ Տարբեր մարզերից մեկնարկել են երթեր դեպի Երևան, որտեղ մայիսի 1–ին ընդդիմությունը նախատեսում է կազմակերպել մեծ հանրահավաք։–0–