Կոպիտ խախտումներ՝ հացի արտադրամասում․ գործունեությունը կասեցվել է

27.11.2024, 16:16
Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում, նշել են գերատեսչությունից
Կոպիտ խախտումներ՝ հացի արտադրամասում․ գործունեությունը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը, հայտնում են Սննդդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ 

Մասնավորապես՝

  • սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների իրականացումը,
  • ապահովված չի եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց,
  • սանհանգույցի դռները բացվել են անմիջապես արտադրական շինության մեջ,
  • առաստաղների, հատակների, պատերի և պատուհանների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հեշտորեն լվացվում են, անհրաժեշտության դեպքում ախտահանվում,
  • ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
  • սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել այդ հումքի և բաղադրիչների փչանալը կանխարգելող և դրանց՝ աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում։

   Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։