413.47
4
386.35
+21
Եղանակը Երևանում
Հայ

Կհստակեցվի կրթության հիմքով զորակոչից տարկետման վարչարարությունը

13:48
23 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծով առաջարկվում է հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների անընդհատ կրթության համար բարելավել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման վարչարարությունը:

Նախարարը հայտնել է, որ մեր երկրում պարտադիր է 12-ամյա հանրակրթությունը, որը կարող է իրականացվել դպրոցներում կամ 9-րդ դասարանից հետո՝ նաև նախնական կամ միջին մասնագիտական հաստատություններում: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսված է, որ մինչև 19 տարեկան լրանալն այն սովորողները, որոնք դեռևս չեն ավարտել իրենց ուսումնառությունը, ավտոմատ կերպով օգտվում են տարկետման իրավունքից: Նրա խոսքով՝ առկա են դեպքեր, երբ որոշ հանգամանքներից ելնելով՝ 19 տարեկան լրանալուց հետո սովորողը դեռևս չի ավարտել իր ուսումնառությունը: Այս պարագայում ևս նրանք կարողանում են առանց ընդհատման շարունակել իրենց կրթությունը, հետո նոր անցնել պարտադիր զինվորական ծառայության:

«Սակայն գործող օրենքն ունի որոշ անհարթություններ, որոնք առաջ են բերում խնդիրներ: Մասնավորապես՝ օրենքով սահմանափակված են այն հիմքերը, որոնք կարող են կիրառվել 19 տարեկան լրացած սովորողի՝ անընդհատ կրթության իրավունքի պահպանման տեսանկյունից: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել տարբեր հիմքերով՝ առողջական վիճակը, ընտանեկան պայմանները և այլն: Եվ բոլոր այն դեպքերում, երբ տարկետումն ունեցել է այլ հիմք, քան սովորելը, առաջացել են անհարթություններ և խնդիրներ: Հետևաբար, առաջարկվող փոփոխությամբ հստակեցվել են օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում անընդհատ կրթության հնարավորությունը, ինչպես նաև ավելի հստակ է դարձել առանց ընդհատման բառերի ավելացմամբ այս իրավունքի պահպանումը»,- ընդգծել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ փոփոխությունն էապես կհեշտացնի վարչարարությունը և կբարելավի բազմաթիվ մարդկանց՝ սովորելու և այդ ընթացքում տարկետումից անխափան կերպով օգտվելու հնարավորությունը:
Ըստ նախարարի՝ քանի որ արդեն ամառային զորակոչի ընթացքում նշյալ կարգավորման կիրառման կարիք կա, առաջարկվել է նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով:

Զեկույցից հետո նախարարը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին:

Հարակից զեկուցող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հակոբ Ասլանյանը նշել է, որ գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն՝ վստահեցնելով, որ առաջարկվող փոփոխություններով ավելի պաշտպանված կլինի սովորողների կրթության իրավունքը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:31
21 Սեպտեմբերի 2023
Բողոքի ակցիաներից 46 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն
Երևանում բողոքի ակցիաներից 46 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ
21:15
21 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցները միաժամանակ փակում են կենտրոնի փողոցները
Երևանում հանրահավաքի մասնակիցները սկսել են փակել քաղաքի կենտրոնական փողոցները
19:46
21 Սեպտեմբերի 2023
Երևանում բազմամարդ հանրահավաք է. պահանջում են կառավարության հրաժարականը (ՎԻԴԵՈ)
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են գործող կառավարության անհապաղ հրաժարականը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի
16:55
21 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում ակցիաներ են՝ ի աջակցություն Արցախի (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում հինգշաբթի անցկացվում են ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի. ՎԻԴԵՈ
00:02
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
22:19
20 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև զանգվածային բախումներ են, մարդկանց բերման են ենթարկում
Իրավապահները սկսել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել հանրահավաքի մասնակիցներին
21:12
20 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
21:03
20 Սեպտեմբերի 2023
Երևանում կենտրոնում անցկացվում է ընդդիմության հանրահավաքն՝ ի պաշտպանություն Արցախի
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, անցկացվում է ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի
15:58
20 Սեպտեմբերի 2023
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
15:28
20 Սեպտեմբերի 2023
Իրանը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
Իրանի ավիացիոն իշխանությունները չեղարկել են բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
14:40
20 Սեպտեմբերի 2023
Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցածն ընդունում են ի գիտություն, կշարունակեն հետևել զարգացումներին. ՎԻԴԵՈ
13:26
20 Սեպտեմբերի 2023
Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման. Պեսկով
Պեսկովը հայտնեց, որ Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման