Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

18.10.2022, 20:24
Ադրբեջանում պահվող գերեվարված անձինք Կարմիր խաչի միջոցով կապ են հաստատել ընտանիքների հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող, գերեվարված հայ անձանց:

Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Գերեվարված անձինք Կարմիր խաչի միջոցով կապ են հաստատել ընտանիքների հետ:

Հիշեցնենք՝ Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը:

Ադրբեջանը կեղծ քրեական գործերով այդ անձանց դատապարտել է տարբեր տարիների ազատազրկման:-0-