Կարծում եմ, որ մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. ՍԴ դատարանի անդամ

25.09.2020, 14:42
ՍԴ դատարանի անդամ Վահե Գրիգորյանը քիչ առաջ լրագրողներին հայտնեց, որ ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք կա
Կարծում եմ, որ մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. ՍԴ դատարանի անդամ
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հիմա միայն պարոն Խունդկարյանն է ՍԴ նախագահի թեկնածու:

Քիչ առաջ այս մասին լարգրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը:

Նա նշեց, որ 3-4 դատավոր իրենց հարց են ուղղել թեկնածուին:

Ինչպես է վերաբերում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, նա ասաց. «Ես կարծում եմ, որ մենք նոր թեկնածուի կարիք ունենք»:

Արդեն երեք օր է ՍԴ-ն փակ նիստի շրջանակում քննարկում է կառույցի նախագահի հարցը։ Երեկ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը տեղեկացրեց, որ կա նախագահի ընդամենը մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Վերջինն ինքնաառաջադրվել է։–0–