Կարծում եմ` ժամանակավրեպ էր այդ մեքենային ձեռք բերումը. Երևանի քաղաքապետը` Ալեն Սիմոնյանի համար 200 հազ. դոլարանոց մեքենայի ձեռք բերման մասին

28.12.2021, 12:44
Կարծում եմ` ժամանակավրեպ էր այդ մեքենային ձեռք բերումը. Երևանի քաղաքապետը` Ալեն Սիմոնյանի համար 200 հազ. դոլարանոց մեքենայի ձեռք բերման մասին
Կարծում եմ` ժամանակավրեպ էր այդ մեքենային ձեռք բերումը. Երևանի քաղաքապետը` Ալեն Սիմոնյանի համար 200 հազ. դոլարանոց մեքենայի ձեռք բերման մասին
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կարծում եմ, որ ժամանակավրեպ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար այդ մեքենային ձեռք բերումը, ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` մեկնաբանելով Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց ծառայողական ավտոմեքենայի ձեռք բերման շուրջ առաջացած աղմուկը։

Загружается новость ... "Лево"

Նշենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով դեկտեմբերի 22–ին Ավագանու քվեարկության արդյունքում հեռացվեց քաղաքապետի պաշտոնից, երևանցիներին ուղղված իր ուղերձում կոշտ քննադատել է իշխանություններին` մասնավորապես անդրադառնալով ԱԺ նախագահի համար թանկարժեք մեքենայի ձեռք բերմանը։ Մարությանն իր ելությում նշեց, որ իշխանություններն իրեն մեղադրում են հեղափոխությունից շեղվելու մեջ։ «Եվ սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը»։ Մարությանն իր ելույթում ասաց նաև, որ իր կարծիքով հեղափոխության հիմնական նպատակը պետք է լիներ ուրիշների կյանքը բարելավելը, բայց ներկայիս իշխանությունը եկավ և սկսեց բարելավել իրենց կյանքը։

«Թե կոնկրետ ինչ մեքենա պետք է ձեռք բերվի, ինչ մակնիշի պետք է լինի, կարծում եմ, որ դա պետք է քննարկման առարկա լիներ։ Ես չգիտեմ ինչքանով էր արդյունավետ կամ արդյունավետ չէր հիմա այդ ծախսի իրականացումը, դրան պետք է կառավարչական գնահատական տալ», – ասել է Սարգսյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ինչ մեքենայից է պատրաստվում օգտվել, քանի որ նախկին քաղաքապետը վաճառել էր ծառայողական ավտոմեքենան և գումարը մուտք արել բյուջե։

«Ցավոք սրտի, ես վարել չգիտեմ։ Ես հիմա ծառայողական ավտոմեքենա ունեմ, շարունակելու եմ օգտվել ծառայողական ավտոմեքենայից։ Կարծում եմ, որ մեքենան անհրաժեշտություն է տարբեր միջոցառումներ, տեղեր արագ հասնելու համար։ Երբ մենք կունենանք տրանսպորտային բարեփոխումներ Երևանի համայնքում, այդ ժամանակ հնարավորություն կունենանք կրճատել ծառայողական մեքենաները», – ասել է Սարգսյանը։

Նա նա անդրադարձել է պարգևավճարների հարցին։

«Պարգևավճարներ չեմ ստանալու, բայց նախկինում ստացել եմ։ Երբ մեր աշխատավարձը ցածր էր, պարգևավճար ստացել եմ», – նշել է Երևանի քաղաքապետը։–0–