413.47
4
386.35
+14
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարության ծրագիրն ամբողջացնելուց առաջ անհրաժեշտ է նորից դիտել քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպումների տեսանյութերը.Փաշինյան

11:35
27 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձավ կառավարության 5–ամյա ծրագրին, որը նախօերին հաստատվել էր ԱԺ–ի կողմից։

Նա հույս հայտնեց, որ արդյունքում կունենան մի փաստաթուղթ, որը ամենօրա գործունեության և անելիքներրի պլանը կդառնա։

«Կառավարության միջոցառումների ծրագիրը պիտի բխի կառավարության ծրագրից, իսկ կառավարության որոշումները` միջոցառումների ծրագրից», – նշեց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ կառավարության ծրագրի նախաբանում հստակ արձանագրված է, որ ծրագիրը հենված է նաև քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին տրված նախընտրական խոստումների վրա։

«Խոսքը տվյալ դեպքում նաև բանավոր խոստումների մասին։ Ըստ այդ, կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը ամբողջացնելուց առաջ անհրաժեշտ է նորից դիտել նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ նախատեսված և չնախատեսված հանդիպումների տեսանյութերը, և համապատասխան պայմանավորվածությունների հետ կապված անելիքները ներառել միջոցառումների ծրագրի մեջ։ Մի տեղ մարդիկ ճանապարհի հարց են բարձրացրել, մյուս տեղում` դպրոցի կամ մարզագույքի, երրորդ տեղում` երիտասարդական կենտրոնի։ Ամեն ինչը պետք է ներառված լինի միջոցառումների ծրագրում։ 2021թ.–ի հունիսի նախընտրական քարոզարշավի առանցքային և շրջադարձային կետը այն էր, երբ մենք անցնելով 2018թ.–ի, այսինքն` նախորդ նախընտրական քարոզարշավի կանգառի կետերով, տեսանք, որ 2018թ.–ին տված տեղային խոստումները շատ արագ իրագործվել են», – ասաց Փաշինյանն` ընդգծելով, որ կատարված աշխատանքը կարևոր էր նրանով, որ դրանց իրագործումը սկսվել էր 2018թ.–ի դեկտեմբերի ընտրություններից անմիջապես հետո` 2019–2020թթ.–ի, մի ժամանակահատվածում, որ որևէ մեկի մտքով չէր էլ անցնում, որ 2021թ.–ին արտահերթ ընտրություններ են լինելու։

«Այդ աշխատանքներն ակնհայտորեն ձայն հավաքելու տրամաբանության մեջ չէին իրականացվել»,– ասաց Փաշինյանը։

Կառավարության ծրագիրը բաղկացած է 6 բաժնից`անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, Ինստիտուցիոնալ զարգացում։

Ծրագրի քննարկումն ԱԺ–ում անցավ բավականին թեժ մթնոլորտում` ծեծկռտուք, վեճ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:02
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
22:19
20 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև զանգվածային բախումներ են, մարդկանց բերման են ենթարկում
Իրավապահները սկսել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել հանրահավաքի մասնակիցներին
21:12
20 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
21:03
20 Սեպտեմբերի 2023
Երևանում կենտրոնում անցկացվում է ընդդիմության հանրահավաքն՝ ի պաշտպանություն Արցախի
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, անցկացվում է ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի
15:58
20 Սեպտեմբերի 2023
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
15:28
20 Սեպտեմբերի 2023
Իրանը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
Իրանի ավիացիոն իշխանությունները չեղարկել են բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
14:40
20 Սեպտեմբերի 2023
Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցածն ընդունում են ի գիտություն, կշարունակեն հետևել զարգացումներին. ՎԻԴԵՈ
13:26
20 Սեպտեմբերի 2023
Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման. Պեսկով
Պեսկովը հայտնեց, որ Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման
12:35
20 Սեպտեմբերի 2023
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
11:11
20 Սեպտեմբերի 2023
Ընդդիմությունը կոչ է անում այսօր մասնակցել մասշտաբային հանրահավաքի (ՎԻԴԵՈ)
Այսօր ժամը 19։00–ին ընդդիմությւոնը մասշտաբային հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում. ՎԻԴԵՈ
01:22
20 Սեպտեմբերի 2023
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը. Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը, և սա է ՀՀ-ի առաջնահերթությունը
01:01
20 Սեպտեմբերի 2023
Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցող անձանց մոտ սառը զենքեր են հայտնաբերվել. նրանք ձերբակալվել են
Նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձինք ձերբակալվել են