ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ Ոստիկանությանը տրված հանձնարարականի հիման վրա, քաղաքացուհի Մարիա Ղանաղունյանի՝ Վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր Facebook-յան էջում հրապարակել է Կանադայից հայրենադարձած եղած Մարիա Ղանաղունյանի նամակը, որն ընթերցելուց հետո Փաշինյանը տրվել է հանձնարարականներ 5 գերատեսչության:
Նամակի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ
հետևյալ հղմամբ։–0–