ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների

04.02.2021, 20:20
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 1–ին և 2–ին Ադրբեջանում այցելել են չորս հայ գերիների` քաղաքացիական անձանց և ռազմագերիների։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Այդ ընթացքում նրանց հնարավորություն է ընձեռվել կապվել իրենց ընտանիքների հետ», – նշեց Ամատունին։

Նա ավելացրեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների ուշադրության կենտրում են գերիների պահման պայմանները, նրանց նկատմամբ վերաբերմունքը, առողջական վիճակը, ցանկացած մտահոգիչ տեղեկություններ ուղղվում են իրավասու մարմիններին, որոնք պատասխանատու են այդ մարդկանց համար։–0–