424.11
4.26
393.28
+3
Եղանակը Երևանում
Հայ

Իշխան Սաղաթելյանը հայտնեց «Դիմադրության» շարժման հաջորդ օրվա գործողությունների մասին

22:51
09 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման աջակիցներին կոչ արեց հաջորդ օրը՝ հունիսի 10-ին կրկին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում: Հիշեցնելով Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասին՝ Սաղաթելյանն ասել է, որ «իրենք ներկա են գտնվելու և իրենց պահանջները հնչեցնելու»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սաղաթելյանն այս մասին ասել է Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին:

Հարթակից նախ ելույթէ  ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Պատգամավորի կարծիքով՝ «խաղաղ անհնազանդության ակցիաներով ընդդիմությունը Հայաստանում ֆիքսել է քաղաքական ճգնաժամ», ինչն, ըստ նրա, տեսանելի է նաև միջազգային հանրության համար:

Իշխան Սաղաթելյանը ևս պնդել է, որ երկրում քաղաքական ճգնաժամ կա: «Ես նորից պնդում եմ՝ Հայաստանի նորանկախ պատմության մեջ դիմադրության շարժումը բացառիկ է: Արդեն 40 օր, 24 ժամվա ռեժիմով մարդիկ դուրս են եկել փողոց՝ առանց որևէ երկրի աջակցության, առանց ներսի ինչ-որ հատուկ ուժերի աջակցության, առանց ինչ-որ հատուկ առաջնորդի շուրջ համախմբվելու, դուրս են եկել մեկ գաղափարի շուրջ՝ հանուն հայրենիքի»,-ասաց Սաղաթելյանը՝ իրենց պայքարը որակելով որպես զուտ մաքուր ազգային պայքար:

Անդրադառնալով քննադատություններին, որ ընդդիմությունը չունի քաղաքական օրակարգ՝ նա ասել է, որ ապրիլի 5-ից Ազատության հրապարակում հավաքվել և ձևակերպել են իրենց պահանջները՝ այսինքն` քաղաքական օրակարգը,  և անցնող 40 օրերի ընթացքում ամեն օր Ֆրանսիայի հրապարակի հարթակից իրենց պահանջները, այդ օրակարգը հնչեցվել են:

«Եղել են ծրագրային հստակ դրույթներ, ծրագրային ելույթներ, որտեղ այդ օրակարգը, պահանջները և դիրքորոշումները հստակ հնչեցվել է», - նշել է Սաղաթելյանը:

Նա հիշեցրել է իրենց ձևակերպած փաստաթղթի՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագծի մասին, որը տարել էին խորհրդարան, սակայն իշխանական խմբակցությունը նիստին չէր եկել, և այդ օրակարգով նիստը սկսելու համար քվորում չէր ապահովվել: Ըստ նրա՝ այդ պայքարը կանգ չունի, օրակարգը հստակ է, դիրքորոշումը պարզ ձևակերպած:

Այնուհետև Սաղաթելյանն առաջարկե; է երթ իրականացնել՝ Սայաթ-Նովա, Աբովյան, Նալբանդյան փողոցներով, անցնել նաև այն հյուրանոցի մոտով, որտեղ պետք է գիշերի ՌԴ ԱԳ նախարարը: Սաղաթելյանը հաջորդ օրն առավոտյան կրկին մարդկանց հրավիրել է Ֆրանսիայի հրապարակ:

«Տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի ընդլայնված կազմով ժողովը: Այնտեղ ենք ներկա լինելու՝ մեր պահանջները հնչեցնելու»,-նշեց Սաղաթելյանը:

Հունիսի 9-ին օրվա ընթացքում Դիմադրության շարժումը քայլերթով գնացել և հավաքվել էր ԱԳՆ շենքի մոտ, ուր ժամանում էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ