Իրավապաշտպան Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

10.01.2025, 20:23
Այսօր ավելի վաղ Քրեական ոստիկանության կողմից ձերբակալված իրավապաշտպան Արսեն Բաբայանն ազատել է արձակվել
Իրավապաշտպան Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ավելի վաղ Քրեական ոստիկանության կողմից ձերբակալված իրավապաշտպան Արսեն Բաբայանն ազատել է արձակվել։

Ավելի վաղ նա իր Facebook–յան էջում հայտնել, որ Քրեական ոստիկանությունը իրեն ու ընկերներին ձերբակալել է Հրազդանի կիրճում: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր հերթին տեղեկացրել էր, որ ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»։

«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են», – գրել է Բաբայանը Facebook-յան իր էջում՝ ավելացնելով, որ որպես փաստաբան իրականացնում է ընկերներիշ իրավունքների պաշտպանությունը: