Իրաքից ներթափանցում են տաք օդային հոսանքներ, Հայաստանում սպասվում է մինչև +40
29.08.2022,
14:56
Իրաքից ներթափանցում են տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կբարձրանա 2–4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով, հաղորդում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում և մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 30-ին, 31-ին, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։–0–