+5
Եղանակը Երևանում
Հայ

Ինչու՞ են բարձրացել դեպի ՌԴ ավիատոմսերի գները. կարգավորիչն ուսումնասիրել է իրավիճակն ու ներկայացրել պատճառները

15:13
16 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքների ավիատոմսերի գների բարձրացումների մասին մամուլում առկա հրապարակումներն ու թեժ գծով ստացված բողոքները, սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել այդ ոլորտում:

Այս մասին նշում է ՏՄՊՊՀ–ի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը Facebook–յան իր էջում:

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավիատոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքների հետ, իսկ մյուս կողմից՝ զգալի բարձր պահանջարկով պայմանավորված ՀՀ ավիափոխադրող կազմակերպության՝ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Մասնավորապես՝ ՀՀ ռեզիդենտ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնության օդային սահմանները բացվելու կապակցությամբ այդ ուղղությամբ տոմսերի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է, որի հետևանքով տոմսերի իրացման էլեկտրոնային համակարգում առկա ցածր գներով տոմսերը, որոնք դասակարգված են ըստ աճման կարգի՝ սահմանափակ քանակով, մինչև փետրվարի 1-ը գրեթե ամբողջությամբ սպառվել են, և վաճառքում հասանելի են եղել միայն բիզնես կարգի ավիատոմսեր: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ ընկերություններին, ապա հարկ է նշել, որ վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողությունը դուրս է հանձնաժողովին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակից և գտնվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների ներքո: 

Այնուամենայնիվ, հանձնաժողովը նախկինում ևս առնչվել է ավիատոմսերի գների բարձրացման երևույթին, ինչի կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործընկերների միջոցով փորձել է պարզել ավիատոմսերի գների ձևավորման մեխանիզմները, ինչպես նաև դրանց գների բարձրացումների պատճառները: ԵՏՀ ուսումնասիրության շրջանակում արձանագրվել է, որ ավիաընկերությունների կողմից ավիատոմսերի սակագների ենթադասերի արդյունավետ կիրառման նպատակով օգտագործվում են եկամտաբերությունը կառավարող ծրագրային հավելվածներ: Ավիաընկերություններն ինքնուրույն են սահմանում սակագների խմբեր, որոնց շրջանակներում կարող են սահմանվել մի քանի ենթադասեր: Եկամտաբերության կառավարման ծրագրերը նախատեսում են ընտրված ուղղությամբ թռիչքների համար օդանավի նստատեղերի բաշխում՝ ըստ սակագնային դասերի, դրանց արժեքի սահմանում՝ կախված թռիչքի ուղղությունից և այլն: 

Բացի այդ, ինչպես նշում են ՏՄՊՊՀ–ից, ավիափոխադրողների կողմից օգտագործվում են նաև ամրագրման, վաճառքի, նստատեղերի բաշխման, տոմսերի էլեկտրոնային գրանցման, ուղեբեռի գրանցման և այլ ծրագրեր: Նշված ծրագրերը աշխատում են փոխկապակցված կերպով և մեկից մյուսին փոխանցվում են անհրաժեշտ տվյալներ: 

«Ընդ որում, հարկ է նշել, որ վերոգրյալ ծրագրերն ավտոմատացված են և գրեթե զուրկ մարդկային ազդեցության գործոններից», – նշում են գերատեսչությունից։ –0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:22
20 Մարտի 2021
Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու ա, ես խոնարհ կանգնելու եմ. Փաշինյանի խոսքը Արագածոտնում (ՎԻԴԵՈ)
Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու ա, ես խոնարհ կանգնելու եմ. Փաշինյանի խոսքը Արագածոտնում. ՎԻԴԵՈ
18:14
20 Մարտի 2021
«Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց կան «կարմիր գծեր»
«Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց կան «կարմիր գծեր»
11:19
20 Մարտի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 5959 թեստ, հաստատվել է 1071 դեպք, 459 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 5959 թեստ, հաստատվել է 1071 դեպք, 459 մարդ առողջացել է
19:20
19 Մարտի 2021
Փաշինյանը հունից դուրս է եկել, իմ քայլ-ում գզվռտոց է սկսվել, իսկ Հակոբ Արշակյանը փոշմանել է. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հունից դուրս է եկել, իմ քայլ-ում գզվռտոց է սկսվել, իսկ Հակոբ Արշակյանը փոշմանել է. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
14:19
19 Մարտի 2021
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է կորոնավիրուսի աճի պարագայում ընտրական քարոզարշավի անցկացման խնդրին
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է կորոնավիրուսի աճի պարագայում ընտրական քարոզարշավի անցկացման խնդրին
14:08
19 Մարտի 2021
Բողոքի ակցիա Երևանում. իշխանությունները խոստացել են 2 շաբաթից պատասխանել ժամկետային զինծառայողների ծնողների պահանջներին
Բողոքի ակցիա Երևանում. իշխանությունները խոստացել են 2 շաբաթից պատասխանել ժամկետային զինծառայողների ծնողների պահանջներին
12:43
19 Մարտի 2021
Հայաստանում սպասվում է ամպրոպ և անձրև, ջերմաստիճանը 4–6 աստիճանով կնվազի, հետո նույնքան կբարձրանա
Հայաստանում սպասվում է ամպրոպ և անձրև, ջերմաստիճանը 4–6 աստիճանով կնվազի, հետո նույնքան կբարձրանա
11:01
19 Մարտի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4725 թեստ, հաստատվել է 891 նոր դեպք, 332 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4725 թեստ, հաստատվել է 891 նոր դեպք, 332 մարդ առողջացել է
01:02
19 Մարտի 2021
«Դեմ եմ ցանկացած բռնության». նախարար Արշակյանը ներողություն է խնդրել ու պատրաստ է կրել պատասխանատվություն
«Դեմ եմ ցանկացած բռնության». նախարար Արշակյանը ներողություն է խնդրել ու պատրաստ է կրել պատասխանատվություն
22:26
18 Մարտի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Արդիս» ՍՊԸ-ին` նոր հնարավորություններ ընձեռելով ընկերության գործունեության ընդլայնման համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Արդիս» ՍՊԸ-ն 2019 թվականից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում
18:16
18 Մարտի 2021
ՌԴ-ից զենք հասե՞լ է պատերազմի ժամանակ, Փաշինյանը դուրս է եկել դատարանի դեմ և Շուշիի ավերված եկեղեցին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՌԴ-ից զենք հասե՞լ է պատերազմի ժամանակ, Փաշինյանը դուրս է եկել դատարանի դեմ և Շուշիի ավերված եկեղեցին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
16:34
18 Մարտի 2021
Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին. Վանեցյան
Հունիսի 20–ին Հայաստանում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ