Ինչու է թանկացել Երևան–Չարենցավան երթուղու ուղեվարձը. նախարարությունից պարզաբանել են

20.05.2022, 15:00
Ինչու  է թանկացել Երևան–Չարենցավան երթուղու ուղեվարձը. նախարարությունից պարզաբանել են
Ինչու  է թանկացել Երևան–Չարենցավան երթուղու ուղեվարձը. նախարարությունից պարզաբանել են
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբոլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը պարզաբանեց Երևան–Չարենցավան և Ալափարս–Չարենցավան երթուղու ուղեվարձի բարձրացման պատճառը։

Ընդ որում նա չնշեց, թե կոնկրետ որքանով է թանկացել ուղեվարձը։

«Տենդերային գործընթացը կարգավորվում է իրավական ակտերով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով և կառավարության որոշմամբ։ Այնտեղ սահմանված են կոնկրետ մեխանիզմներ, որոնցով առաջնորդվում են հանձնաժողովն ու ընկերությունները։ Ելնելով դրանից` տենդերին մասնակցող ընկերություններն ինքնուրույն են առաջարկում ուղեվարձի արժեքը։ Դա ընկերությունների իրավունքն է», – ասաց նա ուրբաթ ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով այն հարցին, թե կարելի է, արդյոք, ներդնել ճկուն մոտեցում բնակչության որոշակի կատեգորիաներին (ուսանողներ, թոշակառուներ) ուղերձի արտոնություններ տրամադրելու հարցում` նա նշեց, որ օրենքով ուղեվարձի սակագինը հաստատելուց և տենդերի ավարտից հետո հաղթող ընկերությունն իրավունք չունի բարձրացնել գինը։

«Այս դեպքում նա կզրկվի երթուղին սպասարկելու իրավունքից։ Զեղչերի համակարգի ներդրման հնարավորւթյունն ընկերության իրավունքն է, որը կարող է վարել ճկուն քաղաքականություն։ Բայց նա այլևս չի կարող բարձրացնել ուղեվարձի արժեքը», – ասաց նա։

Սողոմոնյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի արժեքը չի փոխվել, բայց հիմա փոխադրողները բախվել են տրանսպորտի աշխատանքի համար անհրաժեշտ կոմպոնենտների թանկացման խնդրի հետ։–0–