394.53
7.05
409.82
+26
Եղանակը Երևանում
Հայ

Ինչու՞ է կանաչում Սևանա լիճը և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում

15:33
19 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է կանաչում Սևանա լիճը և ինչ քայլեր են ձեռնարկվում հիմնախնդրի լուծման ուղղությամբ։

Ինչպես նշում են նախարարությունից, Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։

Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով.
  • ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ,
  • Ջրի բարձր ջերմաստիճան,
  • Լույսի բավականին մեծ ինտենսիվություն
  • Լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտի կրճատում, իսկ Մեծ Սևանում՝ վերացում։

Հիպոլիմնիումի շերտի կրճատման և բացակայության հետևանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։

Գերատեսչությունից պարզաբանում են, որ Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով:

Կեղտաջրերի մուտքը լիճ տեղի է ունենում հետևյալ հիմնական աղբյուրներից.
  • կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրեր` այդ թվում ափամերձ հանգստյան գոտիների կեղտաջրերը,
  • գյուղատնտեսություն և անասնապահություն,
  • ջրածածկ բուսական տարածքներ,
  • ցանցավանդակային ձկնաբուծություն,
  • կոյուղատարին չմիացած սեպտիկ հորեր,

Ներկա պահին Սևանա լիճը գտնվում է ինտենսիվ ծաղկման փուլում, լիճը ըստ տրոֆիկ վիճակի համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին։

Լճի ինտենսիվ ծաղկման հետևանքով ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիս ամսվա համեմատությամբ հուլիսի 15-ին ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ: Ինտենսիվորեն կենսազանգվածի կողմից ընթանում է ֆոսֆորի յուրացումը, և երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների, պրոցեսը կտևի 2-3 շաբաթ։

Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից):

Ջրի ջերմաստիճանը լճի հատակամերձ 60 մետր խորության շերտում 4°C է, սական 30 մ խորության շերտերում 5-6°C է, ինչը բարձր է և այդ բարձր ջերմային վիճակը նպաստում է, որ հատակային շերտը ևս մասնակցի ջրաշրջանառությանը:

Ջրի թափանցիկություն դիտվել է 2-2,5 մ տիրույթում ինչը շատ ցածր է։

Նախարարությունից հայտնում են, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և որպես դրա խաթարման հետևանքներից մեկի՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ և քայլեր․
  • Լճում սիգի արդյունագործական որսի կարգավորու
  • Ձկնապաշարի համալրում
  • Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում
  • Սևանա լճի ջրի նորմերի հաստատում (Կառավարության 2021 թվականի հուլիսի 22- ի N1211-Ն որոշում)
  • Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում
  • Ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ
  • Աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորում
  • «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի իրականացում, որի իրականացման արդյունքում ՇՄՆ կողմից կարևորվել են հետևյալ 5 արդյունքների գրանցումը՝
1) Սևանա լճի մոնիթորինգի համակարգի բարելավում վերազինում,
2) էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունների բարելավում
3) կոյուղաջրերի մշակման, ներառյալ բնական լուծումների կարողությունների բարելավում
4) Սևանա լճի պաշտպանության համար իրազեկումն ու տեղեկատվության հասանելիության բարձրացում՝ ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում
5) Սևանա լճի էկոհամակարգի կառավարման համակարգի բարելավում։

Մասնավորապես կոյուղաջրերի կառավարման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել Գավառի մեխանիկական մաքրման կայանի վերազինում, ինչպես նաև Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:03
27 Սեպտեմբերի 2022
Wizz Air լոուքոսթերը մեկնարկել է Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերը
Wizz Air լոուքոսթերը մեկնարկել է Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերը
10:51
27 Սեպտեմբերի 2022
Մեզ սպասվում են ծանր և ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Լևոն Տեր–Պետրոսյան
Լևոն Տեր–Պետրոսյանը նշել է, որ մեզ սպասվում են ծանր և ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ
10:01
27 Սեպտեմբերի 2022
ՊՆ-ն' սահմանին տիրող իրավիճակի մասին
ՊՆ-ն տեղեկություններ է հայտնում սահմանին տիրող իրավիճակի մասին
22:14
26 Սեպտեմբերի 2022
Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
13:19
26 Սեպտեմբերի 2022
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ–ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
12:40
26 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար
Ադրբեջանը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար
11:39
26 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանցիները սպանել են հայ զինծառայողին ու WhatsApp–ով ուղարկել լուսանկարը նրա կնոջը. Թաթոյան
Ադրբեջանցիները սպանել են հայ զինծառայողին ու WhatsApp–ով ուղարկել լուսանկարը նրա կնոջը
10:54
26 Սեպտեմբերի 2022
Հայաստանի երկնքում երևացել են Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակների շարասյունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանի երկնքում երևացել են Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակների շարասյունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:26
24 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է անցնել հայկական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է անցնել հայկական դիրքերից մեկի թիկունք
22:21
23 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր. Հայաստանում ԱՄՆ դեսպանություն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում Ադրբեջանին զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր
15:25
23 Սեպտեմբերի 2022
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն, վարորդներ. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
14:39
23 Սեպտեմբերի 2022
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիշողության պուրակի տարածքի կընդլայնվի
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիշողության պուրակի տարածքի կընդլայնվի