Ինչ իրավիճակ է սահմանին.ՊՆ-ն հայտարարություն է տարածել

24.02.2022, 09:50
Ինչ իրավիճակ է սահմանին.ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ինչ իրավիճակ է սահմանին.ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ , հաղորդում է ՀՀ ՊԲ-ն։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելուց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։–0–