«Իմ քայլը» մեկնաբանել է ընդդիմադիր կուսակցությունների կողմից Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը
30.06.2020,
18:24
Մակունցը մեկնաբանել է ընդդիմադիր կուսակցությունների կողմից Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ճեպազրույցի ժամանակ մեկնաբնաել է ընդդիմադիր կուսակցությունների կողմից Գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդումը, որը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն։
Այսօր «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Հաղորդման մեջ կուսակցությունները երկրի ղեկավարությանը մեղադրել են Սահմանադրական դատարանի լիազորություններն ուզուրպացիայի ենթարկելու և սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ Մայր օրենքում փոփոխություններ կատարելու կապակցությամբ:
Մակունցի խոսքով, իշխող խմբակցությունը որևէ մտահոգություն չունի։
«Մեր գործողությունները, որպես պատգամավորներ, որևէ կերպ չեն հակասում ոչ Սահմանադրությանը, ոչ գործող օրենսդրությանը, չեն գտնվում պատգամավորական լիազորություններից և գործողություններից դուրս։ Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների գործողություններին, ապա դա նրանց իրավունքն է վարվել այնպես, ինչպես նրանք ճիշտ են համարում», – հայտարարեց Մակունցը։–0–