557.22
6.7
493.81
+3
Եղանակը Երևանում
Հայ

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք»-ը սահմանադրական կարգի տապալման մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախություն

15:45
30 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Հայաստանի երեք ընդդիմադիր կուսակցությունները հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազին՝ երկրի ղեկավարությանը մեղադրելով Սահմանադրական դատարանի լիազորություններն ուզուրպացիայի ենթարկելու և սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու կապակցությամբ:

Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook- յան իր էջում գրել է, որ «Սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ։

Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։

Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ»։

Загружается новость ... "Лево"

 «Երբ իշխանությունը փորձում է ապօրինաբար քաղաքականացնել իրավական գործընթացները, դա անխուսափելիորեն բերում է ծանրագույն հետևանքների ամբողջ պետության համար, երբ իշխանությունը փորձում է լուծել նեղ ներիշխանական խնդիրներ` անօրինական քայլերով փաստացի տապալելով Սահմանդրությունը, նշանակում է ,որ այլևս Հայաստանում օրենք չի գործում»,- գրել է Աբովյանը։

Նա առաջարկել է պատկերացնել ,որ վաղը օրինակ իշխանությունը, խախտելով բոլոր կանոնները,օրինակ` որոշում է ընդունում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր չեն ընդունում կառավարության կուրսը, իրավունք չեն ունենա քվեարկել ընտրություններին։

«Զավեշտալի՞ է...այո,բայց լրիվ իշխանական տրամաբանության մեջ։Մենք ի սկզբանե ասել ենք, որ բոլոր գործընթացները Հայաստանում պետք է լինեն խստագույնս օրենքի և օրենսդրության տառին համապատասխան, և մենք չենք հանդուրժել և չենք հանդուրժի այս խայտառակ վիճակը»,- նշել է Աբովյանը:

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է պայմանավորված իրենց դիմումը դատախազություն` սահմանադրական կարգի փաստացի տապալման վերաբերյալ, քանզի եթե հիմա փակեն աչքերը, ապա վաղը կառերեսվենք անդառնալի հետևանքների։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
07 Դեկտեմբերի 2021
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետի մասին Ալիևի հայտարարությունը
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետի մասին Ալիևի հայտարարությունը
22:40
03 Դեկտեմբերի 2021
Էրդողանը հարցրել է Պուտինին, թե ինչի մասին է նա խոսել Փաշինյանի և Ալիևի հետ Սոչիում
Էրդողանը հարցրել է Պուտինին, թե ինչի մասին է նա խոսել Փաշինյանի և Ալիևի հետ Սոչիում
19:30
02 Դեկտեմբերի 2021
Ղարաբաղյան հարց, ՀՀ անվտանգություն․ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ, ի՞նչ են քննարկել
23:39
01 Դեկտեմբերի 2021
Միրզոյանը և Բայրամովը վաղը կհանդիպեն Ստոկհոլմում․ԶԼՄ
Միրզոյանը և Բայրամովը վաղը կհանդիպեն Ստոկհոլմում
19:02
01 Դեկտեմբերի 2021
Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը
Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով
17:08
01 Դեկտեմբերի 2021
Լավրովը մեկնաբանել է Էրդողանի «թուրքական աշխարհի քարտեզը». դրա վրա նշված են ՌԴ- ի գրեթե 20 սուբյեկտներ
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ներկել գրեթե բոլոր տարածաշրջանները՝ աշխարհի քարտեզի վրա նշելով իր ազգակիցների բնակության վայրերը
22:11
30 Նոյեմբերի 2021
Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ պատերազմին, իսկ «հնարավորությունների պատուհանը» Հայաստանի համար նեղանում է.Էլիբեգովա (ՎԻԴԵՈ)
Էլիբեգովան նշեց, որ պետք է կատեգորիկ միամիտ լինել` հուսալու համար, որ Ադրբեջանն ինչ–որ պահի կզսպի իր ախորժակը, ակնկալիքներն ու պլանները.ՎԻԴԵՈ
20:27
30 Նոյեմբերի 2021
Սոչիի հանդիպման ժամանակ Հայաստանի շահերից բխող որևէ կետ չկար. փորձագետները` Սոչիի հանդիպման ևսահմանային անկայունության մասին
Փորձագետները մեկնաբանել են Փաշինյան–Պուտին–Ալիև վերջին հանդիպումը և անդրադարձել սահմանային անկայունությանն ու անվտանգությանը
16:35
29 Նոյեմբերի 2021
«Թշնամին փորձում է ամեն ինչ կորզել, և փորձում է դա անել հիմա, երբ Հայաստանը ընկճված վիճակում է».ՀՅԴ ներկայացուցիչ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն անդրադարձել է Սոչիում նոյեմբերի 26–ին կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպմանն ու մատնանշել կարևորագույն խնդիրները
17:48
26 Նոյեմբերի 2021
Պուտինն ԱԽ խորհրդակցություն կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո
Պուտինն այսօր ԱԽ խորհրդակցություն կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո
14:14
26 Նոյեմբերի 2021
Փաշինյանն արդեն Սոչիում է. այսօր նախատեսված են հանդիպումներ Պուտինի և Ալիևի հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն արդեն Սոչիում է. այսօր նախատեսված են հանդիպումներ Պուտինի և Ալիևի հետ.ՎԻԴԵՈ
16:16
25 Նոյեմբերի 2021
Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար. Զախարովա
Զախարովան այսօր հայտնել է, որ Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար