«Իմ քայլը» ևս ընդունել է նախագահի հրավերը

11.03.2021, 18:54
«Իմ քայլը» նախագահի աշխատակազմին տեղեկացրել է հանդիպման հրավերն ընդունելու մասին
«Իմ քայլը» ևս ընդունել է նախագահի հրավերը

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է  մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: 

Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»` հղում անելով խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին:

«Այսօր նախագահի աշխատակազմին տեղեկացրել եմ, որ ընդունում ենք նախագահի հրավերը և պատրաստակամ ենք մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը», – ասել է Մակունցը:

Նշենք, որ նախօրեին ՀՀ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ խմբակցությունների ղեկավարների և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին հրավիրել է հանդիպման` առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով։ Նախագահի հրավերն ընդունել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։–0–