«Իմ քայլի» պատգամավորը կոչ է անում ուսանողներին վաղը դասադուլ անել

19.05.2019, 22:25
«Իմ քայլի» պատգամավորը կոչ է անում ուսանողներին վաղը դասադուլ անել:
«Իմ քայլի» պատգամավորը կոչ է անում ուսանողներին վաղը դասադուլ անել

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կոչ է արել ուսանողներին վաղը դասադուլ կազմակերպել։ 

«Հարգելի ուսանողները, վաղը ոչ միայն չեմ լինելու ՀՊՏՀ-ում դասի, այլև առաջարկում եմ դասադուլ անել և հանդիպել միմյանց դատարանի մոտ։ ՀԳ։ Դասերն անպայման լրացնելու ենք, սակայն հեղափոխության երկրորդ փուլից հետո», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Այսօր ՀՀ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով վաղը արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։

«Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։–0–