Հրապարակվել է տեսանյութ` Սևանում իմքայլական պատգամավորի մասնակցությամբ, Մակունցը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
27.07.2020,
15:33
Հրապարակվել է տեսանյութ` Սևանում իմքայլական պատգամավորի մասնակցությամբ, Մակունցը պարզաբանում է. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Իմքայլական Հայկ Սարգսյանը տուգանվել է հակահամաճարակային կանոնները խախտելու համար։
Այս մասին երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, որ Սարգսյանը մասնակցում է Սևանա լճի ափին կազմակերպված երեկույթին։
«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Սարգսյանի հետ։ Նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել, գտնվում է մի քանի օրով հանգստյան գոտում, որտեղ իրենց հանգիստն են կազմակերպում նաև այլ քաղաքացիներ։ Նա ինձ տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել` մի պահ գտնվելով մարդաշատ վայրում և եղել է առանց դիմակ։ Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել, իրականում դիմակ չի կրել այդ պահին։ Իմ տեղեկություններով, որքանով տեղյակ եմ, պետք է որ արդեն Հայկ Սարգսյանն իր գործողությունների համար տուգանված լինի», – ասաց Մակունցը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Սարգսյանը զրկվի պատգամավորական մանդատից, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, այդ հանգստյան գոտին կապում են նրա անվան հետ, և նա կապ ունի ժամանցային միջոցառման կազմակերպման հետ` Մակունցը նշեց, որ նա հերքում է այդ տեղեկատվությունը և կպատժվի` պարետատան պահանջներին համապատասխան։–0–
Տեսանյութը` hraparak.am–ի