Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում․ Արսեն Բաբայան

10.01.2025, 18:00
Քիչ առաջ ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայան
Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Այս մասին քիչ առաջ Facebook–յան իր էջում հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Գնում էինք սնվելու ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն», – գրել է նա։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր հերթին հայտնել է, որ իրավապաշտպան Արսենին Բաբայանին և ընկերներին տեղեկացրել են, որ ձերբակալում են «ապօրինի զենքի կասկածով»։

«Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»։ Արսենը՝ ու՜ր, «ապօրինի զենքը»՝ ու՜ր…», – գրել է Մելիքյանը Facebook–յան իր էջում։