Հենց հիմա ո՞ւր կարելի է մեկնել Հայաստանից` ճամփորդելու համար. երկրներն ու մուտքի պայմանները համավարակի ֆոնին

12.07.2021, 15:42
Հենց հիմա ո՞ւր կարելի է մեկնել Հայաստանից` ճամփորդելու համար. ներկայացնում ենք երկրներն ու մուտքի պայմանները համավարակի ֆոնին
Հենց հիմա ո՞ւր կարելի է մեկնել Հայաստանից` ճամփորդելու համար. երկրներն ու մուտքի պայմանները համավարակի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Բազմաթիվ երկրներ բացել են իրենց սահմաններն օտարերկրացի զբոսաշրջիկների առաջ։ Չնայած կորոնավիրուսի պատճառով որոշ սահմանափակումներ դեռ գործում են, ցանկության դեպքում այսօր կարելի է մեկնել ճամփորդության նոր պայմաններով։ 

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է  մի շարք երկրներ, ուր ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել հենց այսօր։

Եվ այսպես 

Վրաստան 

 - рис.1

Հարևան Վրաստան մեկնելու համար օտարերկրացիները պետք է ունենան կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրսի փաստաթուղթ և բացասական ՊՇՌ–թեստի արդյունք կամ միայն թեստի արդյունք, բայց այդ դեպքում Վրաստանում գտնվելու երրորդ օրը պետք է կրկին թեստ հանձնել։

 - рис.2

Վերջերս Վրաստանի կառավարությունը որոշել է չեղարկել հանրապետություն մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար պարտադիր ՊՇՌ թեստի տեղեկանքը։

Բացի այդ, հունիսի 1–ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանները, որոնք փակվել էին 2020թ.–ի մարտից, իսկ հունիսի 16–ից սկսել է գործել Երևան–Թբիլիսի–Բաթում երթուղով գնացքը։ Հունիսի 17–ից Armenia ավիաընկերությունն իրականացնում է Երևան–Բաթում սեզոնային, չարտերային չվերթեր։
 
Ռուսաստան

 - рис.3

ՌԴ կառավարությունն ապրիլի 2–ից անժամկետ է դարձրել «Ճամփորդիր առանց COVID-19» բջջային հավելվածի կիրառումը, որը թույլ է տալիս մուտք գործել ՌԴ տարածք COVID-19–ի բացասական թեստի առկայության դեպքում, որն արվել է թռիչքից 72 ժամից ոչ ուշ։

«Ճամփորդիր առանց COVID–19» հավելվածը թույլ է տալիս ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին մուտք գործել Ռուսաստան դյուրացված կարգով։ Հարթակի միջոցով կարելի է ընտրել թեստավորման կլինիկան, ստանալ անալիզի պատասխանը, և եթե այն բացասական է, մեկնել Ռուսաստան։ Թեստի արդյունքը, որը պետք է ներկայացնել սահմանին, պահվում և արտացոլվում է բջջային հավելվածում։

Ֆրանսիա

 - рис.4

Pfizer, Moderna, AstraZeneca կամ Johnson & Johnson պատվաստանյութերով պատվաստված մարդիկ կարող են մեկնել Ֆրանսիա` ներկայացնելով բացասական ՊՇՌ թեստի սերտիֆիկատ, որը ստացվել է թռիչքից 72 ժամից ոչ ուշ կամ հակամարմինների թեստի սերտիֆիկատ, որը ստացվել է թռիչքից 48 ժամից ոչ ուշ։

Կորոնավիրուսի դեմ պատվաստում չստացած մարդիկ կարող են մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե նրանց այցը ներառված է այցերի համար հիմնավորված պատճառների շրջանակում, որոնց կարելի է ծանոթանալ` անցնելով հետևյալ հղմամբ։ 

 - рис.5

Պատվաստում չստացած մարդիկ Ֆրանսիա այցելելու համար պետք է.

– լրացնեն Պարտադիր միջազգային ճանապարհային հայտարարագիրը

– ներկայացնեն բացասական ՊՇՌ թեստի սերտիֆիկատ, որը ստացվել է թռիչքից 72 ժամից ոչ ուշ կամ հակամարմինների թեստի սերտիֆիկատ, որը ստացվել է թռիչքից 48 ժամից ոչ ուշ։ Սերտիֆիկատները պետք է ներկայացվեն ֆրանսերեն կամ անգլերեն

 - рис.6

– Ֆրանսիա մուտք գործելուց հետո անձը պարտավոր է 7 օրով ինքնամեկուսանալ իր կողմից ընտրված վայրում և լրացնել հայտարարագիր

– Ֆրանսիա մուտք գործելուց հետո անձը պետք է հանձնի հակամարմինների թեստ։

Եգիպտոս

 - рис.7

Եգիպտոս մուտք գործելու համար անհրաժեշտ է COVID-19–ի բացակայության մասին անգլերեն լեզվով տպված տեղեկանք` բժշկական հաստատության կնիքով և QR կոդով։ ՊՇՌ թեստ պետք է կատարել 72 ժամից ոչ ուշ։ Պետք է նաև ունենալ ապահովագրական պոլիս, որն ընդգրկում է COVID-19–ի բուժման ծախսերը։

Կորոնավիրուսից պատվաստված օտարերկրացիները կարող են մուտք գործել Եգիպտոս առանց ՊՇՌ թեստի, եթե սահմանին կներկայացնեն պատվաստում ստանալու սերտիֆիկատ։

 - рис.8

Եգիպտոս թույլատրվում է մուտք գործել երկբաղադրիչ պատվաստանյութի (Sputnik V, Pfizer, AstraZeneca, Moderna, Sinopharm, Sinovac) երկրորդ դեղաչափը ստանալուց 14 օր անց կամ Johnson & Johnson միաբաղադրիչ պատվաստանյութը ստանալուց հետո 14 օր անց։

Այս տարվա հունիսի 1–ից Fly Egypt ավիաընկերությունը վերսկսել է Հուրգադա–Երևան–Հուրգադա չվերթերը, իսկ հունիսի 25–ից Air Arabia–ն սկսել է Շարմ Էլ Շեյխ–Երևան–Շարմ Էլ Շեյխ չվերթերը։

Հունաստան

 - рис.9

Հունաստան մեկնող օտարերկրացիները պետք է ժամանումից մեկ օր առաջ լրացնեն էլեկտրոնային Passenger Locator Form–ը։ Հունիսի 30–ից, անկախ պատվաստման սերտիֆիկատից կամ հիվանդացած լինելու մասին տեղեկանքից, պահանջվում է ներկայացնել ՊՇՌ թեստ, որն արվել է 72 ժամվա ընթացքում։ Օդանավակայանում ժամանման ժամանակ ևս պետք է անցնել էքսպրես–թեստ։

Հունիսի 2–ից Aegean Airlines–ը վերսկսել է Աթենք–Երևան–Աթենք չվերթերը։

Ուկրաինա

 - рис.10

Օտարերկրյա քաղաքացիները Ուկրաինա մուտք գործելու համար պետք է ունենան ապահովագրակա պոլիս (վկայական, սերտիֆիկատ), որը տրամադրվել է Ուկրաինայում գրանցված ապահովագրական ընկերության կողմից։ Պոլիսը պետք է ծածկի COVID-19–ի բուժման, բժշկական հսկողության ծախսերը։

Պետք է նաև ունենալ հետևյալ փաստաթղթերից մեկը.

– ՊՇՌ բացասական թեստ, որը կատարվել է պետական սահմանը հատելուց 72 ժամից ոչ ուշ

– անտիգենի բացասական էքսպրես–թեստ, որը կատարվել է մուտք գործելուց 72 ժամից ոչ ուշ

–  պատվաստման ամբողջական կուրս անցնելու մասին փաստաթուղթ (ռուսական Sputnik V-ով պատվաստվելու տեղեկանքով չի թույլատրվում մուտք գործել երկիր)

Նշենք, որ Bees ավիաընկերությունը հունիսի 14–ից սկսել է իրականացնել Օդեսա–Երևան–Օդեսա չվերթեր։

Գերմանիա

 - рис.11

ԵՄ–ում տարածքում գրանցված պատվաստանյութերով ամբողջական պատվաստում անցած մարդիկ և նրանք, ովքեր ունեն տեղեկանք այն մասին, որ արդեն վարակվել են կորոնավիրուսով, ազատված են կարանտին պահելու անհրաժեշտությունից։

Մնացածների համար գործում է 10–օրյա կարանտին։ Այն կարելի է ավարտել ժամկետից շուտ  Գերմանիա մուտք գործելուց հետո ամենաշուտը 5 օր անց բացասական թեստ ներկայացնելու դեպքում։

Նշենք, որ Eurowings գերմանական լոուքոսթերն այս տարվա օգոստոսի 6–ից կսկսի իրականացնել Քյոլն–Երևան–Քյոլն չվերթեր։

Ավստրիա

 - рис.12

Ավստրիա մուտք գործելիս պետք է գերմաներեն կամ անգլերեն ներկայացնել պատվաստման մասին սերտիֆիկատ, կորոնավիրուսից հետո առողջանալու մասին տեղեկանք, բժշկական տեղեկանք կամ COVID-19–ի բացասական թեստ։

 - рис.13

Երկիր մուտք գործող անձինք պետք է պահպանեն 10–օրյա կարանտին։ Կարանտին չի պահանջվում կանոնավոր աշխատանքային պարտավորությունների, միջազգային կազմակերպությունների գտնվելու վայրի պայմանագրի շրջանակում, ծառայողական պատճառներով երկիր մուտք գործող անձանցից, հումանիտար ծառայությունների համար, որոնք ուղեկցում են բժշկական  նպատակներով երկիր մուտք գործելու համար, այն անձանցից, ովքեր Ավստրիա են մուտք գործում դատական կամ վարչական պարտավորությունների կատարման նպատակով, ընտանիքում տեղի ունեցած անկանխատեսելի դեպքերի և հատկապես կարևոր հանգամանքների պատճառով` հարազատների հիվանդություն, մահ, ծնունդ, ինչպես նաև պատվաստման սերտիֆիկատ ունեցող անձանցից։

Ի դեպ, հուլիսի 7–ից Wizz Air–ը սկսել է իրականացնել Վիեննա–Երևան–Վիեննա չվերթեր։–0–