Հայտնի են դպրոցական արձակուրդների ժամկետները
18.10.2021,
10:46
ԿԳՄՍՆ–ն քիչ առաջ հրապարակեց դպրոցական արձակուրդների ժամկետները
![Հայտնի են դպրոցական արձակուրդների ժամկետները Հայտնի են դպրոցական արձակուրդների ժամկետները](/upload/iblock/4bb/vfyybejn82spsecea4ljuk8eimzrn75p.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:
2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․
- աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ,
- ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ,
- գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների արձակուրդը տրվում է.
- աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ,
- ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ,
- գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների արձակուրդը տրվում է
- աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ,
- ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ,
- գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ: