578.33
6.66
486.24
+30
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են 2019թ.–ին նորածինների ամենատարածված անունները

16:00
05 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է ամենահայտնի անունները, որոնցով ծնողներն անվանակոչել են իրենց նորածիններին 2019թ.–ին։

Ըստ ավանդույթի, ցանկը գլխավորել են Նարեն և Դավիթը։ 2019թ.–ին 688 նորածին աղջիկ անվանակոչվել է Նարե և 1399 տղա` Դավիթ։ Աղջիկների ամենատարածված անունների հնգյակում ներառվել են Մարիան (585), Արփին (445), Եվան (439) և Անգելինան (438)։

Տղաների անուններին առաջին հնգյակում են հայտնվել Նարեկը (931), Հայկը (576), Մարկը (548) և Տիգրանը (535)։
Նորածինների անունների ցանկում չկա Նիկոլ անունը, միաժամանակ կա 310 երեխա, որոնց անվանակոչել են Մոնթե։ 85 երեխա անվանակոչվել է Էդուարդ , 81 երեխա` Ռուբեն և 78 երեխա` Վաչե։

Ինչ վերաբերում է աղջիկների անունների, ապա արտասահմանյան անուններից ամենատարածվածներն են Անգելինան (438), Էլենը (354), Ադրիանան (279), Արիանան (225), Էմիլին (146) , Մոնիկան (136), Լիան (126) և Լինան (95): Ամենաքիչ տարածում ունեցող անուններն են Լուսինեն (94) և Նարինեն (92): Հետաքրքիր է նաև, որ Եվա անունը հայտնվել է առաջին հնգյակում, իսկ նրա մի փոքր փոփոխված տարբերակը՝ Էվան (234), զբաղեցրել է 19-րդ տեղը:

2019 թ.-ի արդյունքներով՝ հանրապետությունում ծնվել է 17 173 աղջիկ (17 322 աղջիկ` 2018 թ.-ին) և 18 958 տղա (19 252 տղա` 2018 թ.-ին):

Ազգային վիճակագական կոմիտեի տվյալներով, Հայաստանի մշտական բնակչությունը 2019 թ.-ի հոկտեմբերի 1-ի տվյալներով կազմում է 2957.5 հազ. մարդ: Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1893.2 հազ. մարդ, ընդ որում՝ Երևանում՝ 1083.6 հազ. բնակիչ: Գյուղական բնակավայրերում բնակչության թիվը կազմել է 1 073,8 հազ. մարդ, ինչը տարեսկզբի ցուցանիշից 6,1 հազարով քիչ է:-0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:46
30 Հուլիսի 2021
Հայկական կողմի խոցած ԱԹՍ-ի նկարները և Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի առեղծվածը․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հայկական կողմի խոցած ԱԹՍ-ի նկարները և Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի առեղծվածը․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:45
30 Հուլիսի 2021
Կսահմանվի տուգանք սահմանային շերտում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ների օգտագործման համար. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
Սահմանային շերտում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ների օգտագործման համար կսահմանվի տուգանք. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
13:18
30 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
12:38
30 Հուլիսի 2021
Հայաստանում նախատեսվում է ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն
Հայաստանում նախատեսվում է ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
12:14
30 Հուլիսի 2021
Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառում. հայտնաբերվել է 45մլն դոլար արժողությամբ հերոինի խոշոր խմբաքանակ (ՎԻԴԵՈ)
Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառում. հայտնաբերվել է 45մլն դոլար արժողությամբ հերոինի խոշոր խմբաքանակ.ՎԻԴԵՈ
11:02
30 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 264 դեպք, 199 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է`
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 264 դեպք, 199 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
10:57
30 Հուլիսի 2021
Հրապարակվել են Գեղարքունիքում խոցված ԱԹՍ–ի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Գեղարքունիքում խոցված ԱԹՍ–ի լուսանկարները.ՖՈՏՈ
09:52
30 Հուլիսի 2021
ՀՀ տարածք ԱԹՍ-ների մուտքի փորձեր են կասեցվել.ՊՆ
Երեկ երեկոյան կասեցվել են ՀՀ տարածք ԱԹՍ-ների մուտքի փորձեր
19:23
29 Հուլիսի 2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը
19:20
29 Հուլիսի 2021
Կրկին կրակոցներ Գեղարքունիքում. կա վիրավոր, իսկ Փաշինյանը գաղտնի բանակցում է․ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կրկին կրակոցներ Գեղարքունիքում. կա վիրավոր, իսկ Փաշինյանը գաղտնի բանակցում է․ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:51
29 Հուլիսի 2021
Ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000 ուսանող. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000 ուսանող. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
15:13
29 Հուլիսի 2021
Սահմանային լարված իրավիճակ և ՀԱՊԿ առաքելության տեղակայում. Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է մոնիտորինգային առաքելության տեղակայմանը (ՎԻԴԵՈ)
Սահմանային լարված իրավիճակ, ՀԱՊԿ առաքելության տեղակայում. Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է մոնիտորինգային առաքելության տեղակայմանը.ՎԻԴԵՈ