Հայրենիքի փրկության շարժումը ներկայացրել է հետագա գործողությունները
01.03.2021,
23:21
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ ներկայացրեց Հայրենիքի փրկության շարժման գործողությունների հետագա ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ ներկայացրեց Հայրենիքի փրկության շարժման գործողությունների հետագա ծրագիրը։
Նա տեղեկացրեց, որ չորեքշաբթի ԱԺ–ում կառավարական ժամ է, որին պետք է գա վարչապետը, ինչի կապակցությամբ հայտարարեց, որ ընդդիմությունը կկազմակերպի հանրահավաք։
«Միաժամանակ այս հրապարակում (Բաղրամյան պողոտայում, ԱԺ շենքի մոտ, խմբգր.) հայտարարում ենք հանրահավաք։ Չորեքշաբթի ժամը 16։00–ին հավաքվում ենք այստեղ, որպեսզի մեր ձայնը հստակ հասցնենք խորհրդարանին», – ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ վաղ բողոքի և անհնազանդության ակցիաները կշարունակվեն։
Նրա խոսքով, ընդդիմությունը կշարունակի Բաղրամյան պողոտան դիտարկել` որպես իր պայքարի հրապարակ և կազատի այն միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը հեռանա վարչապետի պաշտոնից։
Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայր, որպեսզի արտահայտեն իրենց աջակցությունը։
Այսօր Երևանում կազմակվերպվել էր երկու հանրահավաք։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության Հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Բաղրամյան պողոտայում։–0–

Загружается новость ... "Лево"