Հայրենիքի փրկության շարժումն արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերին

11.03.2021, 23:30
Հայրենիքի փրկության շարժումն արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերին
Հայրենիքի փրկության շարժումն արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերին

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայրենիքի փրկության շարժումն արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերին։

Մարտի 11–ին ՀՀ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ խմբակցությունների ղեկավարների և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին հրավիրել է հանդիպման` առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով։ Նախագահի հրավերն ընդունել են «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունները։

«Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը, արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգային ճգնաժամը, և հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները», – նշվում է նախաձեռնության Facebook–յան էջում։

Загружается новость ... "Лево"

Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը։

Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ», – նշվում է շարժման հայտարարության մեջ։–0–