Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
24.06.2022,
15:12
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 20:56-ին 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով ՊՆՎ 2022-ի ավարտը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից 4 օր շուտ։
Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով 380ՄՎտ հզորությամբ՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ:–0–