Հայաստանի քաղաքներից մեկը 24 ժամով կջրազրկվի

25.03.2025, 10:19
Հայաստանի քաղաքներից մեկում 24 ժամ ջուր չի լինի
Հայաստանի քաղաքներից մեկը 24 ժամով կջրազրկվի
ԵՐԵՎԱՆ 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքներից մեկում 24 ժամ ջուր չի լինի։

«Վեոլիա Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի  25-ին 00:00-ից մինչև մարտի 26-ը 00:00 կդադարեցվի Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։