413.78
4.82
386.17
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ողբերգական ելքով ՃՏՊ-ների թվով երկրորդն է «Արևելյան գործընկերության» և ԵՄ 27 երկրների շրջանում

16:02
01 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավար Պողոս Շահինյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ «Արևելյան գործընկերության» և ԵՄ 27 երկրների տարածաշրջանում Հայաստանը ճանապարհատրանսպորտային պատահարների մահացությամբ երկրորդն է, իսկ առաջին տեղում մեր հարևան երկիր Վրաստանն է:

ՀՀ քնչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի խոսքով, ճանապարատանսպորտային պատահարների համար մեղավոր են և´ վարորդները, և´ հետիոտները:

«Մայրաքաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների անզգուշության մեծ մասը ես հետիոտներին եմ վերագրում: Մեր քաղաքացիների գիտակցության մեջ դեռ չի մտել այն սկզբունքը, որ փողոցը պետք է թույլատրելի հատվածից անցնել: Մարդիկ չեն ուզում մի քանի քայլ ավել անել ու թույլատրելի հատվածով անվտանգ ու ապահով անցնել»,-ասաց Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվել է ավելի քան 360 քրեական գործ:

«Թվերը բավականին մտահոգիչ են, քանի որ ճանապարատրասպորտային պատահարների աճը տարեցտարի գնալով ավելանում է»,-ասաց նա:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Էդուարդ Կարապետյանի խոսքով, հանցագործությունների բաժինը յուրաքանչյուր պատահարից հետո քննության առարկա է դարձնում նաև պատահարների պատճառները:

«2021 թ.-ին վթարների և վրաերթերի շուրջ 13% աճ ունենք (2020թ.–ի համեմատ, խմբգր.): Ցավոք, պետք է նշեմ, որ վրաերթերը վթարների համեմատ ավելի մեծ տեղ են զբաղեցնում: Հիմնական պատճառները երթևեկության կանոնների ապահովմանն ուղղված միջոցառումների խախտումն է»,-ասաց Կարապետյանը:

Չնայած այն հանգամանքին, որ հետիոտները շարունակում եմ փողոցն անթույլատրելի հատվածով անցնել, այնուամնենայնիվ միակ մեղավորները չեն: Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի խոսքով, վարորդներն էլ իրենց հերթին երթևեկելիս պարբերաբար ուշադիր չեն լինում ու մի շարք խախտումներ են անում, մասնավորապես գերազանցում են արագությունը:

«Երևան քաղաքում մահվան ելքերով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական դեպքերը տեղի են ունենում Արշակունյաց ու Մյասնիկյան պողոտաներում: Իսկ մարզերի առումով Վաղարշապատ-Արմավիր մայրուղու, Երևան-Սևան, Սևան-Գեղարքունիք հատվածների վրա են գրեթե ամեն օր գրանցվում պատահարներ»,-ասաց Կարապետյանը:

ՀՀ քնչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի խոսքով, պատճառներից մեկը վարորդների արագությունը գերազանցելն ու մեքենաների անսարք վիճակում գտնվելն է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ