420.2
4.23
390.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ռուսական գազը ժամանակավորապես կստանա Ադրբեջանի տարածքով. ԶԼՄ

13:42
17 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստան ռուսական գազի մատակարարումը ժամանակավորապես իրականացվելու է Ադրբեջանի տարածքով Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս գազատարի վերանորոգման պատճառով, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով «Գազպրոմ էքսպորտ»–ի հաղորդագրությանը։

Հրատարակությունից հիշեցրել են, որ մարտի 16–ին ռուսական ընկերությունը կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ Ադրբեջանի տարածքով գազի տեղափոխման նպատակով։

«Պայմանագրով նախատեսվում է, որ Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս մայրուղային գազատարի ռուսական հատվածում պլանային վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը սպառողներին է մատակարարվելու Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահման», – նշվում է «Գազպրոմ էքսպորտ»–ի հաղորդագրության մեջ։

Աշխատանքներն իրականացվելու են մոտ 3 շաբաթ, որոնց ավարտից հետո գազի մատակարարումը կիրականացվի նախկին երթուղով` Ռուսաստանի և Վրաստանի սահմանով։

2020թ.–ին «Գազպրոմը» Հայաստան է մատակարարել 2,209մլրդ խ.մ. գազ, 2021թ.–ի հունվարին մատակարարումն ավելացել է 9%–ով` մինչև 310մլն խ.մ.։ 2020թ.–ի դեկտեմբերին «Գազպրոմ էքսպորտն» ու «Գազպրոմ Արմենիան» երկարացրել են Հայաստան գազի մատակարարումը միայն 2021թ.–ի առաջին եռամսյակի համար։

Հայաստան ռուսական գազի մատակարարման պայմանները քննարկվում են «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մակարդակով։

Հայաստանը գազ է մատակարարում նաև Իրանից, բայց փոքր ծավալներով և բացառապես էլեկտրաէներգիայով փոխանակման ծրագրի շրջանակում։ Հիմա կողմերն իրականացնում են խորհրդակցություններ նոր պայմանագրի ստորագրման պայմանների և ժամկետների մասին (գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ.)։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն «Գազպրոմ» ընկերության 100%–անոց դուստր ընկերությունն է, գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկա։ Ընկերությունը ևս իրականացնում է գազի տեղափոխում, պահպանում և տեղաբաշխում, գազատրանսպորտային համակարգի և հզորությունների ընդլայնում, գազի պահպանում ստորգետնյա պահեստներում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:02
02 Ապրիլի 2024
Փոխվել են երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները․ ՆԳՆ–ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, վարորդներ․ երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները փոխվել են․ ՎԻԴԵՈ
10:14
02 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
10:05
02 Ապրիլի 2024
Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու․ ՎԻԴԵՈ
09:45
02 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
19:37
01 Ապրիլի 2024
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
17:25
01 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ կգործարկվի
14:51
01 Ապրիլի 2024
Հայաստան են ժամանել ամերիկացի ռազմական հրահանգիչներ
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն
13:07
01 Ապրիլի 2024
Երիտասարդ կհամարվի 13-ից 30 տարեկան քաղաքացին. նոր շեմ կսահմանվի
ՀՀ–ում կսահմանվի երիտասարդության նոր շեմ
13:01
01 Ապրիլի 2024
Խոստանում են օրական մինչև 20 հազար դրամ եկամուտ․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
Զգուշացե՛ք․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
11:36
01 Ապրիլի 2024
Փաշինյանը հայտարարել է, որ Քրիստոսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է․ Մայր Աթոռից պատասխանել են նրան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն իրեն համեմատել է Քրիստոսի հետ․ Մայր Աթոռից արձագանքել են․ ՎԻԴԵՈ
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության