+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ներառվել է ամենադժբախտ երկրների յոթնյակում

13:12
29 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ներառվել է երջանկության ամենացածր ցուցիչով երկրների տասնյակում։ Այս մասին են վկայում հարցման տվյալները, որն անցկացվել է Gallup International անկախ հետազոտական գործակալությունների միջազգային ասոցիացիայի և «Ռոմիր» հետազոտական հոլդինգի կողմից։

Ինչպես նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տրամադրած «Ռոմիր» հոլդինգի տվյալներում, հարցման ընթացքում Հայաստանի բնակիչների 42%–ը նշել է, որ «ոչ գոհ է, ոչ էլ դժգոհ» իր կյանքով, գոհ չէ 14%–ը, շատ դժգոհ է 5%–ը։

 Միաժամանակ իր կյանքից գոհ է Հայաստանի բնակիչների 30%–ը, շատ գոհ է 9%–ը։

Երջանկության ցուցիչը գոհ և դժգոհ կյանքի տարբերությունն է։ Այս ցուցանիշով Հայաստանը կիսել է վերջից 7–րդ տեղը Ուկրաինայի հետ` առաջ անցնելով միայն Թուրքիային (19), Ռուսաստանին (18), Իրաքին (17), Հոնկոնգին (11), Աֆղանստանին (9) և Գաանային (2)։

Երջանիկ երկրների թոփ հնգյակում են Կոլումբիան (+79), Ղազախստանը (+76), Ալբանիան (+74). Մալազիան (+73) և Ադրբեջանը (+70)։

«Պետք է հասկանալ, որ համավարակը միայն դարձել է գործընացների կատալիզատոր, որոնք սկսվել են իրենից շատ առաջ։ Դեգլոբալիզացումը սկսվել է դեռևս Թրամփից առաջ։ Մեր կյանքի նկատմամբ թվային վերահսկողությունը ևս սկսվել է մինչև 2020թ.–ը։ Պարադոքս է նաև այն, որ համավարակը միավորեց ժողովրդավարական և ավտորիտար ռեժիմները, դրանք բոլորը հիմա սկսել են հիմնվել վերահսկողության և դիտարկման վրա։ Համավարակը միայն մարտավարական խնդիր է։ Մեզ հիմա, ինչպես երբևէ, անհրաժեշտ են նոր ուղենիշեր։ Պետք է մտածենք ապագայի մասին», – հայտարարել է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, «Ռոմիրի» նախագահ, Mile group–ի հիմնադիր, Gallup International–ի փոխնախագահ Անդրեյ Միլեխինը։

Gallup International–ի և «Ռոմիրի» հետազոտությունն անցկացվել է «Տարվա վերջ» (End of the Year) Երկիր մոլորակի բնակիչների ամենամյա գլոբալ հարցման շրջանակում։ Հետազոտողների հարցերին պատասխանել է ավելի քան 41 հազար մարդ աշխարհի 44 երկրներից։ Այսպիսով, նրանց կարծիքը կարելի է տարածել Երկիր մոլորակի բոլոր բնակիչների վրա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է