Հայաստանը հատուկ չվերթով օգնություն կհասցնի Բեյրութին

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին FAcebook-յան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի, և այլ պարագաների տեսքով:
ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով:
«Հիշեցնեմ, վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ՝ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հայտնելով օժանդակություն ցուցաբերել բարեկամ Լիբանանին և նրա եղբայրական ժողովրդին»,- ասվում է Գևորգյանի գրառման մեջ։-0-