Հայաստանում սպասվում է քամի և ջերմաստիճանի նվազում

22.09.2022, 11:13
Հայաստանում սպասվում է քամի և ջերմաստիճանի նվազում
Հայաստանում սպասվում է քամի և ջերմաստիճանի նվազում
ԵՐԵՎԱՆ, 22սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 23-24-ին, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-17 մ/վրկ արագությամբ:

Երևանում առաջիկա օրերին ցերեկային ժամերին սպասվում է +28...+32։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ին կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2–5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5, 25-ին ևս 3-4 աստիճանով:–0–