Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու

13.11.2019, 10:45
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու:
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Եվ այսպես, նոյեմբերի 13-17-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 13-15 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +15...+17, գիշերը` +1...+3, վաղը ցերեկը կանխատեսվում է +14...+16, գիշերը` +1...+3։ Արդեն նոյեմբերի 16–ի գիշերը Երևանում սպասվում է բացասական ջերմաստիճան` -1...+1, իսկ արդեն նոյեմբերի 17–ի գիշերը` -1...-3, ցերեկը` +8...+10։–0–