Հայաստանում ներդրվում են ՃՈ տուգանքի զեղչեր (ՎԻԴԵՈ)
11.01.2024,
13:17
Այն քաղաքացիները, ովքեր թղթայինի փոխարեն կընտրեն տուգանքի ծանուցումներ ստանալու թվային եղանակ, 20% զեղչ կստանան․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարության նիստում օրինագիծ է ներկայացվել, որը սահմանում է, որ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ՃՈ տուգանքը, ապա այն կհամարվի վճարված, երբ փոխանցվի գումարի 70%-ը։ Իրականում սա նշանակում է 30% զեղչ, եթե տուգանքը վճարվի 15 օրվա ընթացքում։
Բացի այդ, առաջարկվել է, որ այն քաղաքացիները, ովքեր թղթայինի փոխարեն կընտրեն տուգանքի ծանուցումներ ստանալու թվային եղանակ, 20% զեղչ կստանան։
Առաջարկվող զեղչերը կիրառվում են հաջորդաբար: Այսինքն՝ եթե քաղաքացին ի սկզբանե համաձայնել է էլեկտրոնային ծանուցմանը, ապա ստանում է 20% զեղչ։ 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տրամադրվում է 30% զեղչ, բայց ոչ թե տուգանքի սկզբնական չափից, այլ 20% զեղչից հետո մնացած գումարի վրա։ Այսպիսով, վերջնական ընդհանուր զեղչը 50%-ից պակաս է, այն է՝ 44%:
Բացի այդ, նշվում է, որ արդեն իսկ նշանակված, բայց չվճարված տուգանքների համար գործում է 50% զեղչ, եթե քաղաքացիները վճարումը կատարեն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամսվա ընթացքում։-0-