Հայաստանում կփոխվեն վարորդական վկայական ստանալու համար նախատեսված քննության կանոնները
02.11.2020,
22:26
Հայաստանում կփոխվեն վարորդական վկայական ստանալու համար նախատեսված քննության կանոնները

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2021թ.–ին նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են վարորդական վկայականների քննության ընդունման և տրամարդման կանոններին, տեղեացրեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստի ժամանակ։
Այսպես, 2021թ.–ի հունվարի 1–ից ուժի մեջ կմտնի վարորդական վկայականների քննությունների ընդունման և տրամադրման կարգի, վարորդական իրավունք ստանալու համար պարտադիր փաստաթղթերի ցանկի, ազգային և միջազգային վարորդական վկայականների ձևերի և նկարագրությունների սահմանման մասին որոշումը։
«Որոշմամբ հստակեցվել և արդիականացվել է վարորդական վկայականներ ստանալու գործընթացը։ Առաջինը, տեսական քննությունները բացի հայերենից հնարավոր կլինի հանձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով», – նշեց նա։
Երկրորդը, մեքենա վարելու գործնական հմտությունները ստուգելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները հագեցած կլինեն տեսաձայնային տեսախցիկներով և արխիվային վիդեոյի համակարգերով։
Ֆիդանյանը նաև ընդգծեց, որ գործնական քննություններն ընդունող ոստիկանների համար հաստատվել է պարբերաբար վերապատրաստում անցնելու պահանջը։
«Նշված միջոցառումները (բացառությամբ առաջինի) իրականացվելու են աստիճանաբար` մինչև 2027թ.–ի վերջ` ըստ առաջնահերթության և ֆինանսական հնարավորությունների», – նշեց նա։–0-