Հայաստանում կառուցապատողներն ամենաշատ խախտումները թույլ են տալիս դպրոցների կառուցման ժամանակ․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

14.01.2025, 21:06
Հայաստանում կառուցապատողներն ամենաշատ խախտումները թույլ են տալիս դպրոցների կառուցման ժամանակ, երկուշաբթի ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը
Հայաստանում կառուցապատողներն ամենաշատ խախտումները թույլ են տալիս դպրոցների կառուցման ժամանակ․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում կառուցապատողներն ամենաշատ խախտումները թույլ են տալիս դպրոցների կառուցման ժամանակ, երկուշաբթի ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

«Խախտումների պատճառով կասեցվել է 12 լիցենզիա, մի շարք կազմակերպություններ տուգանվել են։ Որոշ կառուցապատողներ ներառվել են, այսպես կոչված, «սև ցուցակում»», – ասաց Վարդանյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով 2024 թվականի արդյունքները։ 

Նա նշեց, որ խախտումներ թույլ տված շինարարներն իրենց միջոցներով ապամոնտաժել են խախտումներով կառուցված շինությունները։