Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Ադրբեջանի կողմից գնդակոծված Երասխ (ՖՈՏՈ)
15.06.2023,
15:31
Հայաստանում հավատարմագրված դեսպանները մեկնել են Երասխ՝ այցելելով այնտեղ կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հավատարմագրված դեսպանները մեկնել են Երասխ՝ այցելելով այնտեղ կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։

Հունիսի 13-ին և 14-ին ադրբեջանական զինուժը կրակել է Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ (նախագծի արժեքը 70 մլն դոլար է)։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել է, որ հունիսի 14-ին գործարանի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով երկու օտարերկրացի է վիրավորվել, ովքեր Հնդկաստանի քաղաքացիներ են, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ -0-