ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսից պատվաստվել է 12 տարեկանից բարձր մոտ 50 երեխա, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Загружается новость ... "Лево"
«Պետք է ասեմ, որ «Մոդեռնա» պատվաստանյութի ստանալուց հետո մենք փոփոխություն իրականացրեցինք հրամանի մեջ ու 12 տարեկանից բարձր երեխաները ևս հնարավորություն ունեն ստանալ պատվաստում: Իհարկե, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ, կա հետաքրքրություն, արդեն մոտ 50 երեխա է պատվաստվել», - ասաց Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ:
Ավանեսյանը նաև նշեց, որ դպրոցներում արձակուրդների երկարաձգման և բուհերում հեռավար ուսուցման շնորհիվ արդեն երևում է որոշակի դրական միտում. հիվանդացության և վիրուսի վերարտադրման թվերը նվազում են, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա տվյալներում։–0–