Հայաստանն աշխարհի ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում է

15.07.2019, 15:12
Հայաստանը ներառվել է բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում։
Հայաստանն աշխարհի ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ներառվել է բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում։

Ինչպես վկայում են Tempo գործակալության կատարած հետազոտության արդյունքները, առաջին տեղում Կանադան է, երկրորդը` Բուլղարիան, առաջնորդների եռյակը եզրափակում է ԱՄՆ–ն, հաղորդում է rg.ru–ն` հղում անելով USA Today ամերիկյան հրատարակությանը։

Այսպես, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն տարեկան բաժին է հասնում 16,3 տոննա աղբ։ 

Загружается новость ... "Лево"

Կանադայի յուրաքանչյուր քաղաքացուն տարեկան բաժին է հասնում 36 տոննա աղբ (երկրում 2017թ.–ին ընդհանուր առմամբ հաշվարկվել է 1,3 մլրդ տոննա թափոն)։ Դրանց մեծ մասը արտադրական թափոններն են, նավթի, մետաղի վերամշակումները և քիմիական արդյունաբերության թափոնները։ Բուլղարիայում բնակչության մեկ շնչի հաշվով բաժին է հասնում տարեկան 26,7 տոննա աղբ, ԱՄՆ–ում` 26 տոննա։

Նույն ցանկում է նաև Ուկրաինան, նա գտնվում է 9–րդ տեղում` 2017թ.–ին 10,6 տոննա աղբով (2017թ.–ին Ուկրաինան ընդհանուր առմամբ արտադրել է 474 մլն տոննա թափոն, որից 448 տոննան վտանգավոր է)։ Միաժամանակ, եթե Կանադան նույն ժամանակահատվածում վերամշակել է իր աղբի 20,6 տոկոսը, ապա Ուկրաինան վերամշակել է միայն 3,2 տոկոսը։

«Ամենաաղբաշատ» երկրների առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.

Կանադա – տարեկան 36 տոննա` բնակչության մեկ շնչի հաշվով

Բուլղարիա – 26,7 տոննա

ԱՄՆ – 26 տոննա

Էստոնիա – 23,5 տոննա

Ֆինլանդիա – 16,6 տոննա

Հայաստան – 16,3 տոննա

Շվեդիա – 16,2 տոննա

Լյուքսեմբուրգ – 11,8 տոննա

Ուկրաինա – 10,6 տոննա

Սերբիա – 8,9 տոննա։–0–