415.63
4.18
390.04
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվում են պատսպարանների բարեկարգման ծրագրեր (ՎԻԴԵՈ)

13:12
20 Սեպտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները (պատսպարաններ) թաքստոցներ են, որոնք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը: Այդ կառույցների կարևորությունն էլ ավելի է զգացվում պատերազմական պայմաններում:

Բնակչության պատսպարման հաշվարկումն իրականացվում է համայնքների ղեկավարության կողմից: Ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է, ուղարկվում է Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններ:
Արտակարգ իրավիճակների նախարարի և փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականներով ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից կազմված խումբը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակիցների ուղեկցությամբ պարբերաբար իրականացնում են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն: Լուսանկարում են տարածքը, վիճակի մասին տեղեկացնում վերադասին, նրանք էլ, իրենց հերթին, իրավիճակը ներկայացնում են ՏԻՄ-երին, առկա թերությունները վերացնելու համար:

Որպես պատսպարան ծառայում են նաև մետրոպոլիտենի կայարնները, գետնանցումները, դպրոցների ու մանկապարտեզների նկուղային հարկերը:

Բնակչության իրազեկումը տեղի է ունենում ՏԻՄ-երի կողմից: Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվում են թեմատիկ վարժանքներ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:13
23 Ապրիլի 2024
Հանրապետության հրապարակից մեկնարկում է Ջահերով երթը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հանրապետության հրապարակից, մեկնարկում է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ նվիրված 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
20:08
23 Ապրիլի 2024
ՀԺՄ–ն ամոթալի և անթույլատրելի է անվանել ԶԼՄ–ների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակելու իշխանությունների որոշումը
Այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ

16:12
23 Ապրիլի 2024
ՀՐԱՏԱՊ․ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Քիչ առաջ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
14:40
23 Ապրիլի 2024
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
14:26
23 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար
13:47
23 Ապրիլի 2024
Ցուցարարները փակել են Երևան–Սևան մայրուղին՝ աջակցելով տավուշցիներին
Ցուցարարները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ ի աջակցություն Տավուշի մարզում տարածքների հանձնման դեմ բողոքող ցուցարարներին
12:36
23 Ապրիլի 2024
Այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար
Ուշադրություն․ այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու
12:14
23 Ապրիլի 2024
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը հայ–ադրբեջանական սահմանին
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա
21:15
22 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:37
22 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Ուշադրոյթյուն․ Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու