469.39
7.19
437.62
+33
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-ադրբեջանական սահմանին անցնող գիշերը պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ

09:44
21 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց: Սոթք, Արտանիշ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 2 անգամ։ Մովսես, Այգեպար, Վազաշեն, Դովեղ, Բարեկամավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 9 անգամ: Երասխ, Չիվա, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 6 անգամ»,- նշել է նա:

ՊՆ խոսնակն ընդգծել է, որ ՀՀ ԶՈւ-ը պահպանում են զսպվածություն և արձագանքում են միայն մեր դիրքերը թիրախավորող կրակին։


Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:06
06 Հունիսի 2022
Խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, բույսերի հավաքը. նախարարությունից զգուշացնում են
Խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, բույսերի հավաքը. նախարարությունից զգուշացնում են
14:58
06 Հունիսի 2022
Հայաստանում մահացությունը նվազում է. հայտնի է, թե ինչից են մարդիկ ամենից հաճախ մահանում
Հայաստանում մահացությունը նվազում է. հայտնի է, թե ինչից են մարդիկ ամենից հաճախ մահանում
12:33
06 Հունիսի 2022
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:01
06 Հունիսի 2022
Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը
Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ
14:47
05 Հունիսի 2022
Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով և ժամկետանց չեն եղել
Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով և ժամկետանց չեն եղել
18:27
04 Հունիսի 2022
Երևանում շահագործման է հանձնվել Հրազդան գետի վրայով անցնող 252մ երկարությամբ կամուրջ (ՖՈՏՈ)
Երևանում շահագործման է հանձնվել Հրազդան գետի վրայով անցնող 252մ երկարությամբ կամուրջ. ՖՈՏՈ
23:54
03 Հունիսի 2022
50 մարդ է հոսպիտալացվել Երևանում գրանցված բախումների հետևանքով, նրանցից մեկի վիճակը ծանր է
50 մարդ է հոսպիտալացվել Երևանում գրանցված բախումների հետևանքով, նրանցից մեկի վիճակը ծանր է
21:33
03 Հունիսի 2022
Ի՞նչ փուլում է մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը, քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել
Ի՞նչ փուլում է մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը, քաղաքապետը  մանրամասներ է ներկայացրել
21:21
03 Հունիսի 2022
Երևանում բախումներ են, ոստիկանները ցուցարարների նկատմամբ մահակներ են կիրառում
Երևանում բախումներ են, ոստիկանները ցուցարարների նկատմամբ մահակներ են կիրառում
19:37
03 Հունիսի 2022
Ընդդիմությունն ապաշրջափակեց կառավարության շենքը և որոշեց երթով շարժվել դեպի Փաշինյանի առանձնատուն
Ընդդիմությունն ապաշրջափակեց կառավարության շենքը և որոշեց երթով շարժվել դեպի Փաշինյանի առանձնատուն
14:10
03 Հունիսի 2022
Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն ստացել է հավաստագիր և պատրաստ է իրականացնել թռիչքներ
Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն ստացել է հավաստագիր և պատրաստ է իրականացնել թռիչքներ
13:56
03 Հունիսի 2022
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևը դուրս գրվեց ԲԿ-ից և տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևը դուրս գրվեց ԲԿ-ից և տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն