631.65
7.19
519.28
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հավաքե՛ք ձեզ, իմացեք որտեղ եք խոսում. բարկացած Հրաչյա Հակոբյանը՝ ԼՀԿ–ական պատգամավորին (ՎԻԴԵՈ)

13:37
04 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ափսոսում եմ, որ այդ խմբակցությունից ընդամենը մեկ կին պատգամավոր է նստած դահլիճում, բայց հուսամ պարոն Տարոն Սիմոնյանն ինձ հիմա կլսի:

Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանին, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ րոպերեն առաջ Տարոն Սիմոնյանը հայտարարել էր, որ ուրախ է, որ «Իմ քայլի» գործընկերները վերադարձել են հայամետ քաղաքականության, հաղորդում է news.am–ը:

«Պարոն Տարոն Սիմոնյան և որոշ իր գործընկերներ, դուք ձեզ ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք, թե որտեղից ինչ եք խոսում: Ինչքա՞ն կարելի է գալ, կանգնել այս ամբիոնում, անել անպատասխանատու հայտարարություններ, խոսել հայանպաստությունից, բայց լինել ամենաանհայանպաստ հայտարարություն անողները: ԱԺ մեծամասնության պատգամավորները խոսում են օրինակ, Ղազանչեցոց եկեղեցու մասին, իսկ դուք որ չէիք հերթագրվել և չխոսեցիք, գալիս այստեղ ասում եք՝ ուրախ եք, որ իշխող մեծամասնությունը վերադարձել է հայանպաստ թեմաներից: Ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք ձեզ, թե որտեղ եք խոսում և ինչ եք խոսում: Ի տարբերություն ձեզ, իշխող մեծամասնությունն ունի պատասխանատվություն ՀՀ-ի նկատմամբ, մեր գերեվարվածների նկատմամբ և գիտի որտեղ և ինչ հայտարարություն անի, այլ  ոչ գա էստեղ և խոսւի իշխող մեծամասնության հայանպաստությունից: Հավաքեք ձեզ, իմացեք որտեղ եք խոսում, ինչ հայտարարություններ եք անում»,-հայտարարեց նա:

Ավելի վաղ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ արձագանքելով իմքայլականների ելույթներին, ովքեր դատապարտել էին Արցախում, մասնավորապես՝ Շուշիում ադրբեջանական վանդալիզմը, ամբիոնից հայտարարել էր. «Ես չէի կարող ուրախությամբ չարձագաքնել նրան, որ իմ գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության»:

ԼՀԿ-ական պատգամավորի խոսքերին արձագանքեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ հնչեցված արտահայտությունը վիրավորական է բոլորի համար՝ հավելելով, որ թող հայամետ քաղաքականության վերադառնան նրանք, ովքեր հեռացել են դրանից:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:58
10 Հունիսի 2021
S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն
17:25
10 Հունիսի 2021
Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ
Լևոն Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ
17:09
10 Հունիսի 2021
ՄԻԵԴ–ի որոշմամբ` Ադրբեջանը փաստաթղթեր է տրամադրել մայիսի 27–ին գերեվարված հայ զինծառայողների առողջական վիճակի, նրանց առաջադրված մեղադրանքների մասին
ՄԻԵԴ–ի որոշմամբ` Ադրբեջանը փաստաթղթեր է տրամադրել մայիսի 27–ին գերեվարված հայ զինծառայողների առողջական վիճակի, նրանց առաջադրված մեղադրանքների մասին
15:37
10 Հունիսի 2021
Ո՞վ է գաղտնի ձայնագրել Փաշինյանին և ինչու՞ է ձեռքերը լվացել Արարատ Միրզոյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ո՞վ է գաղտնի ձայնագրել Փաշինյանին և ինչու՞ է ձեռքերը լվացել Արարատ Միրզոյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:16
10 Հունիսի 2021
ՀՅԴ ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից, նրանք փորձում էին փողոց փակել
ՀՅԴ–ի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից
12:02
10 Հունիսի 2021
Կենսաթոշակները Երևանում, Գյումրիում և Վանաձորում հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով
Կենսաթոշակները Երևանում, Գյումրիում և Վանաձորում հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով
11:10
10 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 76 նոր դեպք, 167 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 76 նոր դեպք, 167 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
10:55
10 Հունիսի 2021
Ձեթ, տոմատի մածուկ, բրինձ. հրապարակվել են Գավառում սննդամթերքի տեսքով ընտրակաշառք բաժանելու կադրերը (ՎԻԴԵՈ)
Ձեթ, տոմատի մածուկ, բրինձ. հրապարակվել են Գավառում սննդամթերքի տեսքով ընտրակաշառք բաժանելու կադրերը.ՎԻԴԵՈ
23:39
09 Հունիսի 2021
Գավառում 8 ընտրողի որպես կաշառք տրվել են 7000 դրամի սննդամթերքի փաթեթներ
Գավառում 8 ընտրողի որպես կաշառք տրվել են 7000 դրամի սննդամթերքի փաթեթներ

20:40
09 Հունիսի 2021
Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են քվեարկել` գտնվելով երկրից դուրս. պարզաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը
Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են քվեարկել` գտնվելով երկրից դուրս. պարզաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը
20:20
09 Հունիսի 2021
Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը.ՎԻԴԵՈ
19:37
09 Հունիսի 2021
Փաշինյանը վենդետա է սկսել, պետական աշխատողներին սպառնում են, Ալեքսանյանն էլ չի կողմնորոշվում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը վենդետա է սկսել, պետական աշխատողներին սպառնում են, Ալեքսանյանն էլ չի կողմնորոշվում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ