438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Հավ գողացողներին ու կյանքում փամփուշտ չտեսածներին հերոսի կոչումներ էին տվել. «Արաբո» ջոկատի հիմնադիր–հրամանատար (ՎԻԴԵՈ)

16:08
19 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ստեղծված իրավիճակը տանելու է քաղաքացիական պատերազմի։ Այս մասին ասաց «Արաբո» ջոկատի հիմնադիր–հրամանատար Մանվել Եղիազարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում

«Հիմա այս իշխանությունները եկել են, ոչինչ չեն անում, կարծես այսպես էլ պետք է լիներ։ Մեր հայրենիքը սարսափելի ծանր հիվանդ է։ Մենք առանց հիվանդի կարծիքը հարցնելու պետք է դնենք սեղանին ու վիրահատենք, թե չէ դուք Հայաստանը կորցնելու են։ Հիմա նայեք հին ուժերը նորից հետ գան, սրանք ես իմ ինչ պիտի անեն, Հայաստանը սարքել են խորովածանոց։ Ամեն մեկն իրա կտոր խորովածը վերցրել, ուտում ա, կարծես թե այդպես էլ պետք է լինի։ Իսկ մեր երեխաները 50–60–100 հազար դրամով պետք է աշխատեն ու մնան տարիներ շարունակ։ Ասում են` աշխատավարձը 200–300 հազար դրամ է, կարող է մի, հինգ տոկոսինն այդպես լինի, բայց ժողովուրդը խանութներում աշխատում է, բոլորին հարցնում եմ։ Դեռ գյուղերի մասին չեմ խոսում», – ասաց Եղիազարյանը։

Նա նաև նշեց, որ ազատամարտի իրական հերոսներն այսօր անտեսված են։

«Առաջին իշխանության օրերին հերոսներ տվեցին այնպիսի մարդկանց, որոնք հինգ փամփուշտել չէին կրակել, ինչի՞ համար։ Մարտադաշտից ետ եկած ազատամարտիկներին, որոնք անպաշտպան հայրենիքի համար զորք են հավաքել, Հայաստանի կեսը հետ են բերել, այնպես արհամարեցին։ Պատճառը սեփականաշնորհումն էր, ալան–թալանը, որպեսզի մարդկանց տեղ չտան։ Երկրորդ իշխանության օրոք գրեցին Արցախյան հանրագիտարան։ Դա գրեցին այնպիսի մարդիկ, որոնք երբեք չեն եղել Մարտունաշենում, Գետաշենում, և ավելի աղավաղեցին, ավելի խորացրեցին ճգնաժամը։ Երրորդ իշխանության օրոք արդեն մարդիկ թաղի հավագողերին մեդալներ էին տալիս, արդեն թողել էին բախտի քմահաճույքին», – ասաց Եղիազարյանն` ընդգծելով, որ ամեն մի իշխանություն իր հերոսներին է փնտրում։

«Ամեն մի իշխանություն փնտրում է ոչ թե իրական հերոսներին, այլ իր հերոսներին, նմանեցնում է իր պատկերին», – ասաց հրամանատարը։

Նա վիրավորական է համարում այն, որ իր մարտական ընկերը, ով կարելի է ասել տանկի տակ էր մտնում, զոհվեց, ունի պարգև, որն ունի նաև մարդ, որը մակարոն, վերմիշել է բերել բաժանել, սահմանի շուրջը մի քանի անգամ պտտվել է։

«40կմ մեկ օրում ազատագրող զինվորը չունի արիության մեդալ, իսկ այստեղ մարդկանց խաչ են տալիս։ Ես չեմ մեղադրում այսօրվա իշխանություններին։ Հնում որ չի արվել, արժեզրկվել է», – նշեց Եղիազարյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու