Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով և ժամկետանց չեն եղել
05.06.2022,
14:47
Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով և ժամկետանց չեն եղել

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ:
Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
«Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ։ Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել։ Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում․ քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա։ Հավելենք, որ դրանց կիրառումից թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության երկու ծառայող, իսկ ևս 45 ոստիկան վնասվածքները ստացել են բախումների հետևանքով», - նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունից նշում են նաև, որ հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ի երեկոյան Դիմադրություն շարժման երթի ժամանակ տեղի էին ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև: Իրավապահները կիրառել էին մահակներ և լուսաձայնային նռնակներ: Հարուցվել է քրեական գործ: Բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 60 քաղաքացի, այդ թվում՝ ոստիկաններ:-0-