ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներն (նրանց հավասարեցված անձինք) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից աջակցություն կստանան՝ աշխատանքի տեղավորման հարցում։
Այդ նպատակով, վերջիններիս աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար գործատուին կտրամադրվի աջակցություն առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, ինչպես նաև միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։–0–