Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Ազատության հրապարակում` ընդդիմության հանրահավաքին (ՈւՂԻՂ)

20.02.2021, 15:20
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայրենիքի փրկության» ընդդիմադիր շարժման զանգվածային հանրահավաքը. ՈւՂԻՂ
Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Ազատության հրապարակում` ընդդիմության հանրահավաքին (ՈւՂԻՂ)

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայրենիքի փրկության» ընդդիմադիր շարժման զանգվածային հանրահավաքը։

Չնայած ցուրտ եղանակին և թաց ձյանը, հրապարակում հավաքվել են մեծ թվով մարդիկ։ Նրանք վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»։

«Այստեղ հավաքված մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում գործող իշխանություններին։ Մեր գլխավոր նպատակն է հասնել կառավարության հրաժարականին», – հայտարարեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ,ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա նաև ընդգծեց, որ ընդդիմադիր շարժման բոլոր գործողություններն իրականացվելու են` Հայաստանի օրենքներին և Սահմանադրությանը համապատաասխան։–0–